Другое
Yoga with #ONEBus / Յոգա #ՄԵԿԱվտոբուսով
ONEArmenia-ի #ONEBus ծրագրի շրջանակներում հուլիսի 16-ին` ժ․18:00-ին կանցկացվի յոգայի անվճար պարապմունք։ Եկե՛ք և ազատվե՛ք սթրեսից և գտե՛ք մտքի, մարմնի և հոգու խաղաղություն։ Ավարտե՛ք ձեր օրը յոգայի հանգստացնող պարապմունքով Թումոյի այգու կանաչի վրա` յոգայի մասնագետ Նանոր Պետրոսյանի հետ։ Նանոր Պետրոսյանը յոգայով սկսել է զբաղվել դեռևս ինստիտուտյան տարիներին, սկսած` 2002ից, իսկ «Շունչ» կենտրոնի բացվելու օրից, աշխատելով, որպես ադմինիստրատոր, որոշել է խորացնել գիտելիքները և որակավորվել որպես ուսուցիչ: վերապատրաստվել է Հնդկաստանում, Շիվանանդա աշրամում` 2008 թ-ին: Վերադառնալուն պես սկսել է դասավանդել «Շունչ» կենտրոնում, ինչպես նաև` այլ կենտրոններում:
Մու՛տք գործեք դեպի երջանկություն, մու՛տք գործեք #ONEBus։
