Кино
Ոսկե օլիգարխ կինոփառատոն
Դուք հրավիրվում եք «Հայ ակտիվիստները հիմա 2-Դեպի ժողովրդավարություն» ֆիլմի հանրային ցուցադրությանը, որը Ռոբերտ Դավիդյանի և հարյուրավոր հայ ակտիվիստների կոռուպցիայի դեմ պայքարի մասին նոր ֆիլմ է: Ֆիլմն անգլերեն է, հայերեն ենթագրերով:
Հայաստանի կառավարության ներսում քաղցկեղ կա, դա կոռուպցիան է: Հայերն ամենուր պայքարում են անօրինական կոռուպցիայի դեմ, որ Հայաստանի ժողովրդավարությունն ավելի ամրապնդվի: Արծարծելով 2013 թվականի կեղծ նախագահական ընտրությունները` ֆիլմում ներկայացվում է Հանրապետական կուսակցության կողմից ընտրությունների արդյունքների փոփոխման ճանապարհին կատարված մասսայական ընտրակեղծիքները: Այս ամենին մանրամասնորեն անդրադարձ է կատարվում իրականությունը ցույց տալու համար: Քաղաքացիական ակտիվիզմի միջոցով հնարավոր է հասնել փոփոխության: