Выставка
Ցուցահանդեսի բացում. Գալինա և Լիլիթ
Էօնը հրավիրում է բոլորին ծանոթանալու երկու երիտասարդ աղջնակների` Լիլիթ Մարգարյանի և Գալինա Պողոսյանի ստեղծագործություններին, որոնց ցուցահանդեսի բացումը կկայանա օգոստոսի 13-ին` երեքշաբթի, ժամը 19:00-ին:
Լիլիթն ու Գալինան երկու ընկերներ են, որոնց նկարչական ոճը բացարձակապես տարբերվում է իրարից: Լիլիթը նկարչական կրթությունը ստացել է Հալեպի Մ.Սարյանի անվան ակադեմիայում, սկսել է նկարել 14 տարեկանից: Հիմնական տեխնիկան մատիտն ու ջրաներկն են եղել, իսկ Երևան տեղափոխվելուց հետո իր ներկապնակին ավելացրեց նաև գուաշը:
Գալինան նկարչական գրագիտությունը ձեռք է բերել Երևանի ճարտարապետների միությունում և գեղագիտության ազգային կենտրոնում: Գալինան իրեն փորձարկում է այնպիսի տեխնիկաների ոլորտում ինչպիսիք են գուաշը, ջրաներկը, ակրիլը, սև գրիչը, մատիտը: