Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից
Прошедшее
27
августа
вторник
17:00
Հրանտ Դինքի Հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Galata Fotoğrafhanesi և Free Press Unlimited կազմակերպությունները համատեղ ներկայացնում են «Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից» մուլտիմեդիա ցուցահանդեսը:
Թվով հինգ փաստագրական ֆիլմերը, որոնք հանդիսանում են Ալեքսեյ Մանուկյանի, Անիլ Չիզմեսիողլուի, Անուշ Բաբաջանյանի, Արիֆ Յամանի, Արմենուհի Վարդանյանի, Դենիզ Պեկիյիսսիի, Էրեն Այթուղի, Մարիաննա Վարդանյանի, Սոֆյա Դանիելյանի և Վոլկան Դողարի համատեղ աշխատանքը, hանդիսատեսին կներկայացվեն Երևանում՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը: