Միքո Պետրոսյան. «Լուսանկատում». անհատական ցուցահանդես
Էօնը բոլորին մեծ սիրով հրավիրում է ներկա գտնվելու Միքո Պետրոսյանի «Լուսանկատում» անհատական ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին` ժամը 19:00-ին:
«Արվեստի գլխավոր նպատակը ուրիշ աշխարհ ստեղծելն է և դա այնքան լավ պատկերելը, որ դիտողը այն ամբողջությամբ ընկալի» . սա այն համոզմունքն է, որին եկել է Միքայելը վերջին երկու տարիների ընթացքում:
«Շարքում ներկայացված է ձևի և կրկնվող պատկերների աշխարհը: Փորձել եմ այս ֆորմաները պատկերել այնպես, որ դիտորդը չհասկանա թե ինչ առարկա է ընկած ձևի ետևում, այլ ընդհակառակը` կենտրոնանա հենց նրա ֆորմայի վրա: Լուսանկարների վրա աշխատելիս տպավորություն էր առաջանում ասես այս պատկերները փոքր թաքնված կենդանիներ լինեն, որոնք ապրում են մեր քթի տակ: Պարզապես պետք է դրանք նկատել: Երբ սկսում ես ուշադրություն դարձնել, հասկանում ես, որ դրանք այնքան շատ են, որ ամեն քայլափոխին կարող ես հանդիպել: Պարզապես մեր ժամանակակից հասարակության մեջ մարդիկ միշտ ինչ-որ տեղ շտապում են ու «ժամանակ չունենալու» անվան տակ խուսափում են տեսնել ամենատարբեր իրերի թաքնված գեղեցկությունը» . նշում է Միքոն:
Շարքում ներկայացված 12 լուսանկարներից շատերը արվել են լուսանկարչի բնակարանում և մեծ մասի հիմքում ընկած են ամենահասարակ ու ամենակենցաղային առարկաները:
Փաստորեն, դրանք հայտնաբերելը, ըստ Միքոյի, այդքան էլ բարդ չէ: