Մանսուրյանը և ավանգարդիզմը
Այս տարի լրանում է մեր ժամանակների խոշորագույն հայ կոմպոզիտորներից մեկի՝ Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը: Շնորհիվ իր բազմաժանր եւ տարողունակ կոմպոզիտորական արվեստի՝ նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ ստեղծագործությունների, Մանսուրյանի համբավը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից. նրա գործերն այսօր հնչում են համաշխարհային բեմերից:
Տիգրան Մանսուրյանի տարեդարձը հիանալի առիթ է անդրադառնալու նրա արվեստագիտական կերպարի բազմաշերտությանն ու հարստությանը: Նարեկացի Արվեստի Միությունը, որն այս տարի նշում է իր հիմնադրման տասնամյակը, իր հոբելյանական տարեդարձը նվիրում է վարպետին ու նրա արվեստին:
Սեպտեմբերի 16- ին` ժամը 19:00 Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է ունկնդրելու «Մանսուրյանը եւ ավանգարդիզմը» դասախոսությունը, որը կներկայացնեն Տիգրան Մանսուրյանը եւ Աշոտ Զոհրաբյանը: