Գագիկ Բաբայան. անհատական ցուցահանդես «Ինչի մասին է շշնջում Նեկար գետը»
Գագիկ Բաբայանը ծնվել է Երեւանում 1962 թ.: Ապրում և աշխատում է Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում 1991 թ.-ից: Արվեստի կրթությունը ավարտելուց հետո, նա համառորեն զբաղվում է վերացական արվեստով: Գագիկը սիրում է ավանդական գեղանկարչություն, հատկապես արդի ֆրանսիական եւ ամերիկյան դպրոցները, ինչպես նաև գերմանական ինֆորմելը: Սրանք են նրա ոգեշնչման աղբյուրները: Բաբայանը արդեն ճանաչվել է իր աշխատանքով Հայնրիխ Բյոլ հիմնադրամից ստացած արվեստի կրթաթոշակով: Այնուհետև նրա աշխատանքները ներկայացվել են Դյուրենի Թուղթ-Թանգարանում: Նա մասնակցել է Շտուտգարտի 2 - րդ եւ 5 - րդ Բադեն-Վյուտեմբերգ արվեստի տոնավաճառներին: Շտուտգարտի և Հայդելբերգի քաղաքի պատկերասրահները ձեռք բերել եւ ցուցադրել են իր աշխատանքները: Նա ցուցադրվել է նաև Բարսելոնայի, Մյունխենի եւ Մադրիդի ցուցասրահներում:
Գագիկ Բաբայանի այցը Երևան հնարավոր դարձավ շնորհիվ Գյոթեի անվան Ինստիտուտի նախաձեռնության: Իրենց «Brain Map» ծրագրի շրջանակներում Հայաստան են հրավիրվելու Գերմանիայում բնակվող և ստեղծագործող հայ արվեստագետներ: Արվեստագետների այցի հիմնական նպատակը վարպետության դասընթացներն են, որ կանցկացվեն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցում:
