Концерты
Ռոք երաժշտություն Գյումրիից: Արմեն Եդիգարյան & The Pillows
ԷՕՆը հրավիրում է ձեզ բացառիկ համերգի: Սեպտեմբերի 28-ին դուք առիթ կունենաք ծանոթանալու Գյումրվա երիտասարդ ռոք երաժշտությանը, որը կներկայացնեն Արմեն Եդիգարյանը և The Pillows խումբը:
Արմեն Եդիգարյանը The Revolution խմբի կիթառահար, վոկալիստ և երգերի հեղինակն է: Որպես սոլո կատարող նա ձայնագրել է "Ring of love” մինի սկավառակը: Ֆոլքի և փոփ-ռոքի ժանրում գրված այս երաժշտությունը Արմենը կկատարի առաջին անգամ ԷՕՆում:
The Pillows-ը նոր ձևավորված հնգյակ է: Կատարում են և´ իրենց սեփական ստեղծագործությունները, և´քավրներ: Պարբերաբար համերգներ են տալիս Գյումրիում, և այս անգամ մենք հնարավորություն կունենանք նրանց հանդիպել Երևանում:
Մուտքը` 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
