Кино
kinetoon.com «Կիսալուսնի Ծովածոցը»
Հոկտեմբերի 2-ին` 19:00-ին Քուեստում տեղի կունենա «Կիսալուսնի Ծովածոցը» ֆիլմի ցուցադրությունը:
Մուտքը` 1000 դրամ ( թեյը, սուրճը և քաղցրավենիքը անվճար):
«Կիսալուսնի Ծովածոցը» Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների վրա հիմված, չորս կինոնովելից կազմված լիամետրաժ խաղարկային ֆիլմ է, որի գործողությունները ծավալվում են Կիսալուսնի Ծովածոց կոչվող մտացածին վայրում: Հերոսները պատանիներ են, որոնց անկեղծ ու ազնիվ հայացքը կյանքին` ֆիլմի հիմնական առանցքն է: Ֆիլմը հասունացման մասին է, երբ հերոսները ձեռք են բերում ամենակարևոր բանն աշխարհում` հասկանալու կարողությունը:
