Ժառանգության ժառանգները
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կկայանա Եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողների ամենամյա համաժողովը, որով կմեկնարկեն Եվրոպական ժառանգության օրերի՝ 2013 թ. միջոցառումները: Համաեվրոպական այս մշակութային կարևորագույն իրադարձությանը մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն ավելի քան 30 երկրների եվրոպական ժառանգության օրերի ազգային համակարգողներ, մշակութային ժառանգության ոլորտի մասնագետներ, այլ պաշտոնատար անձինք:
Հայաստանի Հանրապետությունը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին: Նախորդ տարիներին միջոցառումները կրել են «Ծիր կաթին» /2009 թ./, «Կամրջենք սերունդները» /2010 թ./, «Գրավոր հիշողություն» /2011 թ./, «Ճանապարհ» /2012 թ./ և այլ խորագրեր:
2013 թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում հայաստանյան 60-ից ավելի մշակութային օջախներ /թանգարաններ, պատմամշակութային հուշարձաններ և այլն/ «Ժառանգության ժառանգները» խորագրով 200-ից ավել միջոցառումներով իրենց հարկի տակ կհյուրընկալեն հասարակության տարբեր խմբերի: Ի թիվս այլ միջոցառումների, միայն երկու օր կկազմակերպվեն այցելություններ ՀՀ Նախագահի նստավայր, ՀՀ կառավարության շենք, ՀՀ Ազգային ժողովի շենք, Հարավկովկասյան երկաթուղու Երևանի երկաթուղային կայարան, «Արարատ» գինեգործական արդյունաբերության միավորման համալիր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գլխավոր մասնաշենք: Ծրագրին միացած թանգարանների և մշակութային այլ հաստատությունների մուտքն ազատ է: Հուշարձան-շենքեր այցելությունները՝ նախնական գրանցումով:
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կիրականացվեն նաև երկաթուղային շրջագայություններ Լոռու մարզ ,Հաղպատ, Սանահին, Քոբայրավանք, Օձուն, Շիրակի մարզ , Ջաջուռ՝ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան, Գեղարքունիքի մարզ, Այրիվանք և բրոնզեդարյան հնավայր:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։