Кино
Ֆիլմի ցուցադրություն. Ռոսլինի հետքերով
Հոտկեմբերի 8-ին` ժամը 20:00-ին ԷՕՆում կկայանա «Ռոսլինի հետքերով» ֆիլմի ցուցադրությունը, որը նվիրված է աշխարհահռչակ հայ միջնադարյան մանրանկարիչ Թորոս Ռոսլինին: Ֆիլմն անդրադառնում է նկարչի ապրած ժամանակին և Կիլիկիա աշխարհին և վերլուծում Ռոսլինի ստեղծագործությունները, նրա ազդեցությունը և այն լուսավոր հետքը, որ ձգվում է մինչ այսօր:
Ցուցադրությունից հետո տեղի կունենա հանդիպում և քննարկում ֆիլմի սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանի և օպերատոր ու ռեժիսոր Աշոտ Մովսեսյանի հետ:
Մուտքը` 1000 դրամ (ներառյալ թեյ/սուրճ/քաղցրավենիք/մրգեր):
