Другое
Փողոցային արվեստի վարպետության դաս ԷՕՆում
Հոկտեմբերի 21-ին` ժամը 19:00-ին, ԷՕՆում կկայանա փողոցային արվեստի ինտերակտիվ վարպետության դաս, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան արվեստի այդ ուղղության հմտություններին և կստեղծեն սթրիթ-արտի իրենց յուրօրինակ նմուշը:
Մասնակիցները կպրոյեկտեն ԷՕՆի դեղին պատին մեկ մեծ նկար, կներկեն և կկտրեն այն: Վարպետության դասը կանցկացվի «Հակահարված» արտ խմբի հիմնադիրներ Արտակ և Հերբերտ Գևորգյաններն ու Լուսինե Հայրապետյանը:
Մուտքը 1000 դրամ` ներառյալ թեյ, սուրճ և քաղցրավենիք:
