Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշար. Համաշխարհային երաժշտության գանձեր
Աննա Պողոսյան` սոպրանո,
Ջուլիետտա Խաչատրյան` դաշնամուր
Սարյանի անվան քառյակ`
Էրիկ Մանուկյան` առաջին ջութակ,
Անի Ադիկյան` երկրորդ ջութակ,
Էլլա Բալասանյան` թավջութակ,
Ելենա Հայրապետյան` ալտ
Այցելեք Հատուկ միջոցառումների սրահ` վայելելու Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը. Համաշխարհային երաժշտության գանձեր:
Գինը` 2000 դրամ:
Կարևոր է. համերգի սկիզբը` ժ. 20.00-ին: Համերգի ընթացքում սրահի մուտքն արգելված է:
Դուք կարող եք պատվիրել Հատուկ միջոցառումների սրահի Ձեր նախընտրած սեղանը: Նշեք դա տոմս գնելիս, և մենք կամրագրենք սեղանը հատուկ Ձեզ համար:
Սիրով տեղեկացնում ենք նաեւ, որ համերգային ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` մեկ շաբաթվա ընթացքում:
Դարձեք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի անդամ և անվճար դիտեք ԳԱԿ-ի ցուցադրությունները, ստացեք 10% զեղչ բոլոր հատուկ միջոցառումների` այդ թվում համերգաշարերի և դասախոսությունների համար, ինչպես նաև Թանգարանի խանութի ողջ տեսականու համար:
