Հետաքրքրասերների ակումբ
Հետաքրքրասերների ակումբը Ձեր երեխային հնարավորություն է տալիս ծանոթանալ արվեստի և գիտության հետ, գտնել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները հմուտ մասնագետների օգնությամբ ,դառնալ ստեղծագործական և գիտական գործընթացների անմիջական մասնակիցը և նորովի, յուրահատուկ ձևով ճանաչել այս ոլորտները:
Ակումբի շրջանակներում երեխաների համար կազմակերպվում են հետաքրքիր դասեր արվեստի , գիտության տարբեր ճյուղերի վերաբերյալ:
Հետաքրքրասերների ակումբի առաջին փուլը կմեկնարկի սեպտեմբերից: Դասընթացները կլինեն շաբաթական 2 անգամ՝ 90 րոպե տևողությամբ: Իսկ ընդհանուր տևողությունը ` 2 ամիս:
Դասընթացների այս փուլը երկու առարկաների շուրջ է լինելու` երաժշտություն և կերպարվեստ:
Երաժշտության դասերի ընթացքում երեխաների հետ անց կկացվեն ռիթմիկ վարժություններ, ինչպես նաև երեխաները կծանոթանան հետևյալ թեմաներին՝
• Ձայների աշխարհում
• Նոտաների ծագումը
• Երաժշտական գործիքներ
• Օպերայի աշխարհում
• Ջազ,քանթրի,բլյուզ
• Հայկական դասական և հոգևոր երաժշտություն
Դասընթացը վարելու է երաժիշտ-խմբավար՝ Մարինե Գրիգորյանը:
Կերպարվեստի դասերի ընթացքում երեխաները կծանոթանան տարբեր նյութերի հետ, կսովորեն տարբեր տեխնիկաներ, կստեղծագործեն և նորանոր գիտելիքներ կստանան կերպարվեստի, դրա պատմության վերաբերյալ: Դասըթնացների ընթացքում երեխաներին կպատմվեն նաև տարբեր պատմություններ, էպոսներ, առասպելներ,որին կհաջորդի քննարկումը:
Դասընթացը վարելու է մանկավարժ, նկարիչ, խեցեգործ՝ Նանա Մանուչարյանը:
Դասընթացին կարող են մասնակցել 6-12 տարեկան բոլոր երեխաները: Երաժշտության կամ կերպարվեստի հետ նախկին առնչությունը պարտադիր չէ:
Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է: