Ֆիլմի ժամ: Բարով մնա՛ս, Լե´նին
Այս հինգշաբթի համեցեք ԷՕՆ` դիտելու « Բարով մնա՛ս, Լե´նին» յուրօրինակ կատակերգությունը:
Այն պատմում է Արևելյան Գերմանիայում կոմունիստական կառավարության անկման մասին:
Արևելյան Գերմանիա, 1989թ: Բեռլինյան Պատի փլուզումից առաջ բարձրացած խռովությունները խաթարում են վարչակարգը: Քրիստիան անունով մի հավատարիմ կոմունիստ կին հեռուստացույցով տեսնում է, թե ինչպես է ոստիկանությունը ծեծի ենթարկում իր որդուն`Ալեքսին, սրտի կաթված է ստանում և հայտնվում կոմայի մեջ: Իր անգիտակից լինելու ընթացքում պատը փլուզվում է, Գերմանիան կրկին միավորվում է, և այն աշխարհը, որին սովոր էր Քրիստիանը, դադարում է իր գոյությունը: Երբ նրա գիտակցությունը հրաշքով վերականգնվում է, բժիշկները խորհուրդ են տալիս Ալեքսին զերծ պահել նրան նույնիսկ չնչին ցնցումներից: Հասկանալով, որ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության անկման լուրը մեծ հարված կհասցնի մորը, Ալեքսը որոշում է նրա համար երևակայական աշխարհ ստեղծել, որտեղ Էրիխ Հոնեկերը դեռ պաշտոնավարում է, դեռ զգացվում է սպառողական ապրանքների պակաս, իսկ պետական հեռուստատեսությունը շարունակում է գովերգել հին վարչակարգը...
Ռեժիսոր` Վոլֆգանգ Բեկեր
Տևողությունը` 121 րոպե
Տարի` 2003
Լեզու՝ գերմաներեն՝ անգլերեն ենթագրերով