Նվիրում. Արաքս Դավթյան
Դեկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը հրավիրում է բոլոր նրանց, ում հարազատ է ՀՀ ժողովրդական արտիստ, անգերազանցելի օպերային երգչուհի Արաքս Դավթյանի արվեստը` նշելու սիրված և մեզանից վաղաժամ հեռացած երգչուհու ծննդյան 65-ամյակը։
Երեկոյի ընթացքում ներկայացվելու են երգչուհու ապագա արխիվը կազմող տեսագրություններ, ձայնագրություններ և այլ նյութեր, որոնք կապահովեն մեծանուն երգչուհու «կենդանի ներկայությունը»։
Օպերային երգչուհի (լիրիկական սոպրանո) Արաքս Դավթյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչումների, Գլինկայի անվան մրցանակի դափնեկիր է: Տարիներ շարունակ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Մոսկվայում, ելույթ ունեցել աշխարհի ավելի քան 120 հեղինակավոր դահլիճներում։ Նա խորհրդային առաջին երգչուհին էր, ով հաղթեց աշխարհահռչակ համբավ վայելող ստուգատեսում՝ Վիոտիի անվան մրցույթում(Վերչելլի, Իտալիա, 1986թ.)։
Մուտքն ազատ է:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
«Երազ»
Армянский национальный академический театр опер...
Տոմսերի արժեքը՝ Մայիսի 20-ին՝ 5000դր.: Հունիսի 21-ին՝ 5000-8000դր.:
Հարսանիք թիկունքում
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը` 3000-6000 դրամ: