Клубы и пабы
Ամանորյա երեկո «ԳՈՅ»–ի հետ
Եթե ցանկանում եք անցկացնել հաճելի և օգտակար, ամանորյա տրամադրությամբ լեցուն երեկո «ԳՈՅ» հոգեբանական կենտրոնի հետ, ապա դեկտեմբերի 24-ին` ժամը 18:00-ին համեցեք Project pub:
Ձեզ սպասվում է՝
- կարճամետրաժ ֆիլմերի դիտում և ֆիլմի հոգեբանական վերլուծություն հոգեբան–մասնագետների կողմից
- դերային խաղեր (նմանակում ֆիլմերի հերոսների հետ)
- ինտելեկտուալ խաղեր
- եզրափակիչ քննարկում
Ձեզ սպասվում է նաև անակնկալ «ԳՈՅ»–ի կողմից: Խաղերում հաղթող ճանաչված մասնակիցները կհյուրասիրվեն «ԳՈՅ»–ի ֆիրմային կոկտեյլով: Իսկ վերջում պարեր և իհարկե բարձր տրամադրություն:
Մուտքն ազատ է: