Կինոչորեքշաբթի. «Ապրիլ»
Դեկտեմբերի 24-ին լրանում է հայ գրականագետ Լևոն Ներսիսյանի 83-ամյակը:
Հայ մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին՝ Լևոն Ներսիսյանը, եղել է ոչ միայն մեծանուն գրականագետ, ԵՊՀ դասախոս, որի՝ արտասահմանյան գրականության վերաբերյալ դասախոսությունների համբավը դուրս էր եկել Մայր բուհի պատերից, և նրա դասախոսությունները լսելու էին գալիս նաև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, նաև՝ այլ բուհերի ուսանողներ, այլև՝ տաղանդավոր դերասան:
Նկարահանվել է «Երկունք», «Ապրիլ», «Վերածնունդ», «Երջանկության մեխանիկա» ֆիլմերում:
Դեկտեմբերի 24-ի «Կինոչորեքշաբթի»- ն նվիրվում է Լևոն Ներսիսյանի ծննդյան տարեդարձին: Ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում կցուցադրվի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» կինոնկարը՝ Լևոն Ներսիսյանի մասնակցությամբ:
Ցուցադրությանը ներկա կլինի ֆիլմի ռեժիսորը:
Մուտքն ազատ է:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
Հարսանիք թիկունքում
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը` 3000-6000 դրամ: