Նոր տարին ԷՕՆում
Մեր հարազատ ու թանկագին ԷՕՆ- ընտանիք, գրեթե մեկ տարի է, որ միասին ենք, պատկերացնու՞մ եք: Ձեզնից շատերը պարբերաբար հարցնում են «Բա ԷՕՆը քա՞նի տարի է որ կա»: Բա չէ՞ք հիշում, որ մենք դեռ միասին Նոր տարի չե՛նք տոնել:
Անցյալ տարի դեկտեմբերի 31- ին մի կերպ հասցրինք հավաքել շինարարական գործիքներն ու մի փոքր մաքրել ցեմենտը ու կազմակերպեցինք ԷՕՆի առաջին երեկույթը՝ «Ավերակ party» - ն, որը հրաշալի անցավ (ով եղել է, կհաստատի):
Դե պատկերացրեք Նոր Տարին ինպես փոքր ժամանակ. անհամբերություն, սրտի թրթիռ, մանդարինի հոտ, անբացատրելի երջանկություն, բայց մի տարբերությամբ՝ մեծերը չեն ստիպում քնել, չեն հագցնում նապաստակի կամ ձյունանուշի կոստյումներ (դե, միգուցե, գառնուկի պոզեր միայն, ոչխարի տարի ենք չէ մտնում, ի վերջո):
Իսկ ահա, թե ինչ են մեծերն առաջարկում.
- Համեղ հյուրասիրություն և խմիչքներ, այդ թվում՝ տնական գլինտվեյն
- Պարային երաժշտություն ճաշակով դիջեյի գլխավորությամբ
- Ֆոտոսեսիաներ մեր ԱնտիՁմեռ Պապի և Ձյունանուշի հետ
- Մեր բազում սեղանի խաղերը և ոչ միայն
- Վիճակահանություններ ԷՕՆի նվեր-քարտերով և անակնկալ մրցանակներով
- Թռչող լամպեր Նոր Տարվա գիշերը երազանք պահողների համար
Եկեք՝ ինչպես որ կաք, ձեզ հետ բերեք ընկերներին, սիրելիներին, լավ տրամադրություն ու ինչ որ կամենաք:
Մուտքը` 6000 դրամ:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: