«Լիլա». ինքնազարգացման խաղ
ԷՕՆի թեյի ակումբը հրավիրում է բոլոր ցանկացողներին հունվարի 8-ին` ժամը 19:00-ին մասնակցելու «Լիլա» խաղին: Յոգերի շրջապատում հաճախ խաղացվող այս խաղը ինքնազարգացման նպատակ ունի: Սկզբնական անունը «Ջնյանա- չաուպադա» է (ջնյանա՝ իմաստություն, գիտելիք, իսկ չաուպադա՝ զառախաղ): Այսպիսով, անունը կարելի է թարգմանել որպես «Իմաստության խաղ»:
Խաղի ընթացքում դուք ավտոմատ կերպով տեղաշարժվում եք խաղատախտակի դաշտերի վրայով, որոնցից յուրաքանչյուրն ունի մարդու ներքին վիճակն արտացոլող որոշակի անուն: Հայտնվելով այս կամ այն դաշտի վրա` խաղացողը սկսում է մտաբերել դաշտի անվան հետ կապված գաղափարներ և հասկացություններ այնքան ժամանակ, մինչև կգա իր հերթը` հաջորդ դաշտ անցնելու համար: Արդյունքում, մի քանի րոպե հետո խաղացողն ակտիվացնում է իր միտքը, ինտելեկտը, էգոն:
Մուտքը` 2000 դրամ:
