Другое
Փոքրիկները լսում են դասական երաժշտություն
Mamas' Place Armenia- ն կազմակերպում է հեթական միջոցառումը 0- 6 տարեկան երեխաների և իրենց ծնողների համար։ Հունվարի 18-ին` ժամը 11:00- ին բոլոր մայրիկներին հրավիրում ենք Էօն ակումբ վայելելու դասական երաժշտություն՝ իրենց փոքրիկների հետ։
Ծրագրում ՝
- կենդանի դասական երաժշտություն / Vivalidi, Bach, Mozart, Piazzola, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, ինչպես նաև երաժշտություն հայտնի մուլտֆիլմերից և կինոնկարներից
- ձեռքի ստեղծագործ աշխատանք
- փոքրիկների համար տարբեր խաղեր
- տաք թեյ/ սուրճ եւ թխվածքաբլիթներ
Մայրիկի և 1 երեխայի համար մուտքն արժե 2500 դրամ, յուրաքանչյուր հաջորդ երեխան կամ մեծը` 500դրամ:
