Մանչեսթերյան երաժշտության երեկո
Իսկ դուք գիտե՞իք, որ Մեծ Բրիտանիայի ժամանակակից երաժշտության պատմության մեջ եղել է մի շրջան, որի ազդեցությունը մինչ այսօր էլ զգացվում է համաշխարհային ռոքնռոլ երաժշտության մեջ: Դա «Մեդչեսթեր» (Madchester) շարժումն էր, որի վառ ներկայացուցիչներն են Joy Division և The Smiths խմբերը: Նրանց հետևորդները` The Stone Roses, The Verve և Oasis խմբերը, շարունակելով մանչեսթերյան նոր ալիքի ֆենոմենալ երթը, հաստատեցին այդ քաղաքի բացառիկ՝ երաժշտական տաղանդների անսպառ աղբյուրի կարգավիճակը:
2000- ականներին ևս Մանչեսթերը չէր դադարում զարմացնել: Այդ ժամանակահատվածում ի հայտ եկած խմբերի շարքում են Elbow, Hurts, The Courteeners խմբերը, որոնք չեն կորցրել մեդչեստերյան ոգին և շարունակում են որակյալ երաժշտություն մատուցել` գրավելով համաշխարհային բեմեր:
Փետրվարի 27-ին` ժամը 19:00-ին, ԷՕՆը հրավիրում է բոլոր երաժշտասերներին մասնակցելու մանչեստերյան ամենանշանավոր խմբերին նվիրված երաժշտական երեկոյին, որի ընթացքում կհնչեն հայտնի երգեր` ԷՕՆի թիմի երաժիշտների կատարմամբ:
Մուտքը` 1500 դրամ( ներառյալ մեկ շիշ գարեջուր և մեր մշտական ծառայությունները):
