Արվեստանոց. «Դուդուկի մեղեդու կախարդանքը»
Ուրախ ենք տեղեկացնելու, որ Նարեկացի Արվեստի Միությունը սկսում է ուսուցողական միջոցառումների նոր շարք, որը կոչվելու է «Արվեստանոց», կայանալու է բաց դասի ձևաչափով և ամեն անգամ նվիրվելու է հայ արվեստի տարբեր ճյուղերին:
Ամենաառաջին «Արվեստանոց»- ը նվիրված է հայոց հնագույն նվագարաններից մեկին՝ դուդուկին և կրում է «Դուդուկի մեղեդու կախարդանքը» խորագիրը:
Արվեստանոցը կկայանա փետրվարի 19 -ին` ժամը 15:00-ին: Արվեստանոցը կվարի երիտասարդ տաղանդաշատ դուդուկահար, հայկական և միջազգային երաժշտական բազմաթիվ նախագծերի հետ համագործակցող երաժիշտ Էմմանուել Հովհաննիսյանը:
«Արվեստանոց»- ը հասցեագրվում է 6- ից 14 տարեկան աշակերտներին, երաժշտական կրթությունը պարտադիր չէ:
Առաջին «Արվեստանոց»-ի թեմատիկ կառուցվածքը հետևյալն է.
1) Դուդուկի՝ որպես նվագարանի պատմական զարգացումը
2) Դուդուկը երաժշտական տարբեր ժանրերում
«Արվեստանոց»- ին ներկա աշակերտները հնարավորություն կունենան ոչ միայն հետաքրքիր տեղեկություններ ստանալու հայկական դուդուկի զարգացման և այդ նվագարանին հատուկ գաղտնիքների մասին, այլև հնարավորություն կունենան դյութվելու կենդանի մեղեդու կախարդանքով:
Մուտքն ազատ է:
