Выставка
Ցուցահանդես. «Վերածնված սերունդ»
Փետրվարի 23- ին, ժամը 19:00- ին Նարեկացի Արվեստի Միությունը հրավիրում է բոլորին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Արաբկիր Հայորդաց տան գեղանկարչության դասարանի սաների աշխատանքների ցուցահանդեսին (ղեկավար՝ Աննա Կարապետյան), որը կրում է «Վերածնված սերունդ» խորագիրը:
Ցուցահանդեսը նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին:
Մուտքն ազատ է:
