Другое
Մրգառատ հեծանվարշավ դեպի Դվին
Սեպտեմբերի 8-ին արշավում ենք դեպի Դվին՝ հայրենի բնության անզուգական բարիքներից մեկի՝ հյութեղ ու բուրումնավետ դեղձի համտեսի: Շատ լավ առիթ նորից հեծանիվներով քաղաքից դուրս գալու ու խոտերի վրա հանգիստը վայելելու համար: Արշավը դասվում է հեշտերի շարքին:
Երթուղին հետևյալն է`
Երևան - Այնթափ - Մարմարաշեն - Արևաբույր - Մխչյան - Նշավան - Դվին - Վերին Դվին - Երևան
Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` ★★☆☆☆, 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ:
2. Ովքեր ունեն ծխախոտի կամ ոգելից խմիչքի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան դա: