Ապակե կախազարդ
Ռեժիսոր՝
Արսեն Ազատյան
Նարինե Մկրտչյան
Երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է: Տղան բանակում ծառայության ժամանակ հեռախոսով իմանալով, որ իր սիրած աղջիկը հղի է՝ ինքնակամ լքում է զորամասն ու գնացքով ճանապարհվում նրա մոտ՝ միասին հղիության ընդհատման վերաբերյալ որոշում կայացնելու: Ճանապարհին՝ գնացքի մեջ տեղի ունեցած դիպվածը նրան ստիպում է փոխել որոշումը, քանի որ մեղքի զգացումը նրան հանգիստ չի տալիս: