Քանոնի մենահամերգ. Անահիտ Գալստյան
Անահիտ Գալստյան, Աստղիկ Սնեցունց, Աննա Մանասերյան, Աննա Ալավերդյան, Անի Ավանեսյան, Շողեր Տեկիրմենճյան, Էլեն Հայրապետյան, Գոհար Դիշլանյան, Բուրաստան Պապիկյան, Էթերի Հովհաննիսյան, Մանե Ունուսյան
Մարտի 13- ին` ժամը 15:00- ին Նարեկացի Արվեստի Միությունում կկայանա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ազգային նվագարանների և հայ երգեցողության ամբիոնի քանոնի դասարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Անահիտ Գալստյանի մենահամերգը (դասախոս` ԵՊԿ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան):
Ծրագրում՝ Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Ծովինար Հովհաննիսյանի, Խարատուր Ավետիսյանի և այլ հեղինակների, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործություններ:
Համերգը նվիրում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Մուտքն ազատ է:
