Концерты
Բարեգործական համերգ- երեկո. «Բարդ» ակումբ
Մարտի 21- ին՝ ժամը 18։00- ին «Բարդ» ակումբը և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը՝ համատեղ Bridge of Armenia հիմնադրամի, ներկայացնում են հինգերորդ բարեգործական համերգ- երեկոն։
Հեղինակային երգի երեկոյի ողջ հասույթը տրամադրվելու է մի փոքրիկի բուժմանը:
Հանդիպում ենք «Լոֆթ»- ում (Մոսկովյան 3, Հր. Աճառյանի անվան նախկին համալսարանի շենք, 0 հարկ):
Տոմսերի արժեքը` 2000 դրամ:
