Զեկույց - դասախոսություն, Սարգիս Հացպանեան
Մարտի 20- ին` ժամը 19:00- ին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա Սարգիս Հացպանյանի՝ «Հայերն իրենց բնօրրանում ցեղասպանությունից հետո» դասախոսությունների շարքի հերթական դասախոսությունը՝ նվիրված Օսմանյան կայսրության հայկական 6 վիլայեթներից Վանին:
Դասախոսության ընթացքում կարծարծվեն հետևյալ հարցերը.
1. Հայությունն ինչպե՞ս գոյատևեց Օսմանյան Կայսրության փլատակների վրա ստեղծված հանրապետական Թուրքիայի նշված տարածքում (Վան, Արծկե-Ադլջավազ, Արճեշ, Բերկրի, Սարայ, Հայոց Ձոր, Ոստան, Կարճք, Մոկս, Շատախ, Խոշապ, Բաշկալա, Ջուլամերկ, Դիզէ, Օրամար, Նեհրի, ևլն.):
2. Ի՞նչ պատահեց այդ տարածքները չլքած և ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցների հետ:
3. Ի՞նչպես են ապրում «Թուրքիայի Հանրապետության» քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներն այժմ Վանում:
4. 2015 թ. ընթացքում տարածաշրջանում ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում:
Մուտքն ազատ է: