Անհատական ցուցահանդես. «Ճիչ և գույն»
Մարտի 23- ին` Ժամը 19:00- ին Նարեկացի Արվեստի Միությունում կբացվի Հռիփսիմե Առաքելյանի անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Ճիչ և գույն» խորագիրը:
Հռիփսիմե Առաքելյանն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվ. ուսումնարանը և Գեղարվեստի ակադեմիան: Մասնակցել է բազմաթիվ երիտասարդական ցուցահանդեսների Հայաստանում և Արցախում:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 29- ը:
Մուտքն ազատ է: