Այլ
«Մի բան պոեզիայից»
«Մի բան պոեզիայից» հանդիպումների շարքն այս անգամ կհյուրընկալի մեր օրերի ամենահետաքրքիր ու ինքնատիպ անհատականություններից մեկին՝ Տիգրան Պասկևիչյանին: Տիգրան Պասկևիչյանի բանաստեղծությունները կերտում են ինքնատիպ մի իրականություն, որտեղ լեզուն իր տարերքի մեջ է՝ անբռնազբոս ու սիրուն, երբեմն կոպիտ, բայց միշտ անկեղծ:
Միջոցառումը տեղի կունենա մարտի 12-ին, ժամը 19:00-ին The Club-ում (Թումանյան 40):
Տոմսի արժեքը՝ 2500 դրամ:
Տեղերը խիստ սահմանափակ են:
