«ՏՈՄՍԱՐԿՂ»
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
-
ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԿԱՐԳ
-
Ընդհանուր դրույթներում օգտագործվող ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ «ՏՈՄՍԱՐԿՂ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՀՎՀՀ՝ 00124302, գրանցման համար՝ 264.110.769095, հասցեն՝ 0012, ՀՀ, քաղաք Երևան, Արաբկիր, Փափազյան փողոց, 25 շենք, 28 բն.)։ ԿԱՅՔ Տեղեկատվության, դիզայնի, գրաֆիկական էլեմենտների, պատկերների, ֆոտոնյութերի/տեսանյութերի և մտավոր գործունեության այլ արդյունքների, Էլեկտրոնային Հաշվիչ Մեքենաների (ԷՀՄ) ծրագրերի ամբողջություն, որոնց միջոցով ապահովվում է այդպիսի տեղեկատվության հասանելիությունը էլեկտրոնային հարթակում՝ https://www.tomsarkgh.am/ համացանցային ռեսուրս, որը նախատեսված է Կատարողի կողմից անցկացվող տարբեր Միջոցառումների հրապարակման, դրանց մասին տեղեկատվություն ստանալու և Տոմսերի առցանց վաճառքի կազմակերպման համար: ԿԱՏԱՐՈՂ Իրավաբանական կամ ֆիզիկական անձ (այդ թվում նաև՝ անհատ ձեռնարկատեր), ով հանդիսանում է Միջոցառման կազմակերպիչը։ ՊԱՅՄԱՆՆԵՐ Սույնով սահմանված Կայքից օգտվելու ընդհանուր պայմաններ, ինչպես նաև Կայքում տեղադրված այլ պայմաններ, սոցիալական հարթակներում (այդ թվում նաև՝ Instagram, Facebook) Ընկերության էջերում հրապարակումներ, Ընկերության և Հաճախորդի միջև հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերով (պայմանագրեր, համաձայնագրեր և այլն) սահմանված կարգավորումներ։ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ Ցանկացած անձ, ով ընդունել է Կայքի https://www.tomsarkgh.am/hy/page/user-agreement հասցեում տեղադրված Կայքից օգտվելու ընդհանուր դրույթները, որի արդյունքում Ընկերության և Օգտագործողի միջև կնքվում է պայմանագիր, որի նկատմամբ կիրառելի են Պայմաններով սահմանված կարգավորումները։ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Կատարողի կողմից կազմակերպվող մշակութաժամանցային միջոցառում, որի մասին տեղեկատվությունը տեղադրված է Կայքում և որի տոմսերը հնարավոր է ձեռք բերել Կայքի միջոցով։ ՏՈՄՍ Փաստաթուղթ (այդ թվում նաև՝ էլեկտրոնային-թվային փաստաթուղթ՝ Էլեկտրոնային Տոմս), որն օգտագործվում է որպես գործարքի կնքման և Միջոցառմանը մասնակցելու Օգտագործողի իրավունքի հաստատում: Տոմսը հավաստում է Տոմսում նշված ամսաթվին, ժամին և վայրում Միջոցառում անցկացնելու Կատարողի պարտականությունը և Միջոցառմանը մասնակցելու Օգտագործողի իրավունքը: ՊԱՏՎԵՐ Միջոցառմանը մասնակցելու համար Օգտագործողի կողմից Կայքի միջոցով պատշաճ ձևով կազմված հարցում, որը վկայում է այն մասին, որ Օգտագործողը նպատակ ունի Կայքի միջոցով Տոմս ձեռք բերելու միջոցով Կատարողի հետ կնքել Գործարք: ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂ ԿՈԴ Ցանկացած տվյալ (այդ թվում նաև՝ Ընկերության կողմից ստեղծված ծածկագիր, QR կոդ, Օգտագործողի հեռախոսահամարը (որը գրանցվում է Կայքում, կամ տրամադրվում է Ընկերությանը պատվեր ներկայացնելիս կամ այլ եղանակով), որը Ընկերության կողմից օգտագործվում է Օգտագործողին նույնականացնելու և/կամ որոշակի Պատվերը կոնկրետ Օգտագործողին պատկանելու հանգամանքը պարզելու համար։ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ Կայքում կամ Ընկերության էլեկտրոնային հավելվածում Օգտագործողի կողմից բացված անհատական հաշիվ, որը հնարավորություն է տալիս օգտվել Կայքից, ներառյալ՝ ստանալ Օգտագործողի նախընտրություններին համապատասխան բովանդակություն, առաջարկներ։ ՀԱՇՎԵԿՇԻՌ Օգտագործողի Անձնական էջում արտացոլված միավորներ, որոնք հնարավորություն են տալիս Օգտագործողին Կայքի միջոցով ձեռք բերել Տոմս: ՆՎԵՐ ՔԱՐՏ Ընկերության կողմից տրամադրվող թվային կամ ֆիզիկական քարտ, որի վրա նախապես սահմանված է որոշակի միավորներ։ Օգտագործողը կարող է Նվեր քարտի միավորները օգտագործել Կայքի միջոցով Տոմս ձեռք բերելու համար։ ԳՈՐԾԱՐՔ Տոմսի ձեռք բերման արդյունքում Կատարողի և Օգտագործողի միջև կնքված գործարք։ Ընկերությունը չի հանդիսանում Գործարքի կողմ։ Ընկերությունն իրականացնում է Կատարողի կողմից կազմակերպված և անցկացվող Միջոցառումների Տոմսերի վաճառք՝ միջնորդավորված ձևով։ -
ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
- Եթե համատեքստից այլ բան չի բխում, ապա եզակի թվով նշված բառերի իմաստը տարածվում է նաև դրանց հոգնակիի նկատմամբ և հակառակը:
- Պայմանների որևէ բաժնին և/կամ կետին կատարված հղումը պետք է մեկնաբանվի որպես Պայմանների այդ կոնկրետ բաժնին և/կամ կետին կատարված հղում:
- Հղումը ցանկացած փաստաթղթի, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ սույն պայմաններին, Ընկերության ներքին կամ նորմատիվ իրավական ակտերին, այլ փաստաթղթերին կամ դրանց առանձին դրույթներին ներառում է տվյալ փաստաթղթի կամ դրույթի՝ օրենքով կամ սույն պայմաններով սահմանված կարգով կատարված և տվյալ պահին գործող բոլոր փոփոխությունները և/կամ լրացումները:
- Պայմաններում վերնագրերը ներառված են միայն հղումների մատչելիության համար և չեն կարող ազդել դրույթների մեկնաբանման վրա:
- «Ներառել» կամ «այդ թվում» բառերը մեկնաբանվում են որպես զուգորդված «առանց սահմանափակման» արտահայտությամբ՝ ներառյալ այն դեպքերում, որտեղ այն զուգորդված չէ:
-
Ընդհանուր դրույթներում օգտագործվող ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝
-
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- Պայմանները սահմանում և կարգավորում են Օգտագործողի կողմից Կայքից օգտվելու շրջանակներում Օգտագործողի և Ընկերության միջև ծագած/ծագող իրավահարաբերությունները:
- Օգտագործողը հնարավորություն ունի օգտագործել Կայքը, մասնավորապես՝ ստանալ տեղեկատվություն Կայքում տեղադրված Միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև Միջոցառումներին մասնակցելու նպատակով ձևակերպել Պատվեր՝ Ընկերության կողմից նախատեսված ձևով (գրանցվելով և համապատասխան վճարում կատարելով), ստանալ Տոմս և իրականացնել ցանկացած գործողություն, որը կապված է Կայքի հնարավորություններից օգտվելու հետ:
- Մուտք գործելով Կայք, օգտվելով Կայքի հնարավորություններից կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն (ամբողջությամբ կամ դրա մի մասը)՝ Օգտագործողը հաստատում է, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել է Պայմանները և անվերապահորեն ընդունում է դրանք:
- Ընկերությունն իրավունք ունի միակողմանի կերպով փոփոխել Պայմանները, այդ մասին նախապես ողջամիտ ժամկետում Օգտագործողին ծանուցելու պայմանով։ Պայմանների փոփոխության վերաբերյալ ծանուցումները ուղարկվում են Օգտագործողի կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեների միջոցով, ծանուցումները համարվում են ստացված Օգտագործողի կողմից ուղարկելու պահից։ Պայմանների փոփոխությունները ուժի մեջ են մտնում համապատասխան ծանուցումը ուղարկելուն հաջորդող 15 օրացուցային օրվանից, եթե այլ ժամկետ սահմանված չէ ծանուցման մեջ։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտագործողի կողմից Կայքում տեղադրված նորացված (փոփոխված) Պայմաններին չծանոթանալու համար, եթե փոփոխությունների մասին Օգտագործողը Պայմաններով սահմանված կարգով ծանուցված է եղել։
-
ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
- Համաձայնելով Պայմաններին՝ Օգտագործողը հաստատում է, որ իր գտնվելու վայրի օրենսդրության համաձայն լրիվ գործունակ է, իրավունք ունի օգտվել Ծառայություններից, անհրաժեշտության դեպքում՝ ստացել է իր գտնվելու վայրի օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ բոլոր թույլտվությունները և համաձայնությունները:
- Եթե Օգտագործողը ներկայացնում է իրավաբանական անձ, ապա վերջինս հավաստում է, որ օժտված է իրավաբանական անձի կողմից տրված բոլոր իրավասություններով՝ գործելու իրավաբանական անձի անունից և օգտվելու Ծառայություններից:
-
ՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- Կայքի միջոցով Ընկերությունը՝ հանդես գալով որպես Կատարողի գործակալը՝ Կատարողի անունից կազմակերպում է Տոմսերի վաճառք: Ընկերությունը չի հանդիսանում Միջոցառումների կազմակերպիչ։
- Միջոցառման վերաբերյալ Կայքում առկա տեղեկատվությունը մուտքագրվում է Կատարողի կողմից Ընկերությանը տրամադրված տվյալների հիման վրա, ուստի նման տեղեկատվության ոչ հավաստի, ոչ ճշմարիտ, ոչ ամբողջական և/կամ իրականությանը չհամապատասխանելու դեպքերում Օգտագործողի առջև պատասխանատվությունը կրում է Կատարողը։
- Կայքի միջոցով Տոմս ձեռք բերելուց հետո Օգտագործողի և Կատարողի միջև կնքվում է Գործարքը, որի շրջանակներում Կատարողը պարտավորվում է կազմակերպել և անցկացնել Միջոցառումը։ Այսպիսով, Միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները ծագում են Կատարողի և Օգտագործողի միջև Գործարքի կնքման պահին։ Օգտագործողը ընդունում և հաստատում է, որ Միջոցառման կազմակերպման, անցկացման, պատշաճ որակի և Միջոցառման այլ պայմանների համար Ընկերությունը չի կրում որևէ պարտավորություն և պատասխանատվություն։ Միջոցառման պատշաճ կազմակերպման և անցկացման հետ կապված պատասխանատվությունը Օգտագործողի առաջ կրում է Կատարողը:
- Գործարքը համարվում է կնքված Օգտագործողի կողմից Տոմսի արժեքը վճարելուց պահից։
- Օգտագործողի կողմից Տոմսի ձեռք բերումը իրականացվում է Պատվերի ձևակերպմամբ։
-
Պատվերի ձևակերպման համար Օգտագործողը պարտավոր է կատարել հետևյալ գոործողությունները.
- Կայքում ընտրել Միջոցառումը,
- Պատվերը ձևակերպելիս տրամադրել Ընկերության կողմից պահանջվող տեղեկատվությունը, որը պետք է լինի հավաստի, ճշմարիտ և իրականությանը համապատասխանող,
- Հաստատել մուտք արված տեղեկությունների հավաստիությունը, ճշմարտությունը և ձևակերպել Պատվերը «Շարունակել» կոճակի սեղմումով, որից հետո Պատվերը համարվում է հաստատված։
- Պատվերը համարվում է պատշաճ ձևակերպված այն պահից, երբ Օգտագործողը Կայքում լրացնում է պահանջվող դաշտերը, հաստատում է իր կամքը Տոմս գնելու վերաբերյալ՝ այդպիսով հաստատելով սույն պայմանների ընդունումը։
- Ընկերությունը հաստատում է Պատվերի ընդունումը Օգտագործողի կողմից Պատվերի ձևակերպման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան հաղորդագրություն ուղարկելու միջոցով՝ ներառյալ այն դեպքերում, երբ Պատվերը ձևակերպվել է Օգտագործողի բանկային քարտի և/կամ Իդրամ կամ ԹելլՍելլ կամ հասանելի այլ էլեկտրոնային հավելվածների կամ հարթակների միջոցով: Օգտագործողի կողմից Պատվերը առաքումով ձևակերպելու դեպքում Ընկերությունը Պատվերը հաստատում է Պատվերի ձևակերպման ժամանակ Ընկերությանը հասանելի դարձած Օգտագործողի հեռախոսահամարին համապատասխան հաղորդագրություն ուղարկելու միջոցով։
- Տոմսի ձեռքբերման պահից Օգտագործողը համարվում է տեղեկացված Կայքում տեղադրված Միջոցառման կազմակերպման և անցկացման պայմանների, սահմանափակումների և այլ կանոնների վերաբերյալ և պարտավորվում է պահպանել դրանք։
- Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտագործողի կողմից սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու հետևանքով առաջացած խնդիրների համար, այդ թվում՝ սխալ էլեկտրոնային փոստի հասցեի, կոնտակտային տվյալների կամ վճարային տվյալների արդյունքում Տոմսի չստացման համար։
-
ՏՈՄՍԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳ
- Տոմսի դիմաց վճարումների կատարման հնարավոր եղանակները սահմանված են Կայքում, որոնց Օգտագործողը ծանոթանում է Պատվերը ներկայացնելու պահին, մինչև Պատվերի հաստատման պահը։
- Վճարումը կարող է իրականացվել միայն Կայքում հասանելի համապատասխան վճարային միջոցներով։ Վճարային համակարգերի տեխնիկական խափանումների, ուշացումների կամ մերժումների դեպքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում, եթե խափանումը պայմանավորված է երրորդ անձ հանդիսացող վճարային կազմակերպությամբ։
- Տոմսի դիմաց Օգտագործողի կողմից ընտրված եղանակով վճարումը չիրականացնելու դեպքում Տոմսը համարվում է չվաճառված, իսկ Պատվերը՝ չեղարկված։
- Տոմսը համարվում է վաճառված Գնորդին միայն վճարումը կատարվելուց հետո։
- Օգտագործողը պատասխանատվություն է կրում Ընկերության հաշվին մուտքագրված գումարների ծագման օրինականության համար։ Այն դեպքում, երբ երրորդ անձանց կողմից Ընկերությանը կամ այլ կազմակերպության պահանջ է ներկայացվում մուտքագրված գումարների օրինականության կապակցությամբ կամ կատարվում է գումարի հարկադրական վերադարձ, Օգտագործողը պարտավոր է հատուցել Ընկերության կրած վնասները՝ հետ գանձված գումարների չափով։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում գողացված քարտերով կատարված վճարումների համար։
- Կատարողի կողմից կարող է նախատեսվել կոնկրետ Միջոցառմանը ազատ մուտքի հնարավորություն որոշակի տարիքի անձանց համար կամ Միջոցառման մասնակցության սահմանափակումներ: Օգտագործողը ընդունում է, որ Միջոցառման մասնակցության պայմանները սահմանում է Կատարողը՝ համապատասխան միջոցառման կազմակերպիչը, իսկ Տոմսարկղը այդ տեղեկատվությունը հասանելի է դարձնում այն ծավալով, որը իրեն փոխանցվել է Կատարողի կողմից։
-
ՏՈՄՍԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Գնված Տոմսերը ենթակա են վերադարձման կամ փոփոխման՝ Միջոցառումը սկսելուց 2 օր առաջ և միայն վճարման փաստը հավաստող փաստաթղթի (ՀԴՄ կտրոն, վճարումը հավաստող անդորրագիր և այլն) առկայության դեպքում։ Առաքված Տոմսերի վերադարձը հնարավոր է սահմանված ժամկետում՝ միայն ՀԴՄ կտրոնի ներկայացման պայմանով:
- Վճարված գումարի վերադարձն իրականացվում է Օգտագործողի այն նույն վճարային միջոցին գումարի փոխանցմամբ, որով իրականացվել է վճարումը։
- Եթե Օգտագործողը Տոմսը չի օգտագործել իր կամքով՝ չցանկանալով մասնակցել Միջոցառմանը, կամ ուշացման պատճառով, ապա Տոմսը ենթակա չէ վերադարձման։
- Կատարողի կողմից կարող են նախատեսվել կոնկրետ Միջոցառման Տոմսերի վերադարձի առանձնահատկություններ, այդ թվում՝ վերադարձի անհնարինություն։
Միջոցառման չեղարկման դեպքերում Տոմսերի վերադարձի առանձնահատկություններ և/կամ սահմանափակումներ նախատեսված լինելու դեպքում կիրառվում են այդ առանձնահատկությունները և/կամ սահմանափակումները։
-
ՏՈՄՍԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՌԱՔՄԱՆ ԿԱՐԳ
-
Օգտագործողը Տոմսը կարող է ստանալ հետևյալ եղանակներից մեկով.
- Էլեկտրոնային եղանակով,
- Առաքմամբ։
-
Տոմսի ստացումն էլեկտրոնային եղանակով.
- Էլեկտրոնային եղանակով Տոմսը Օգտագործողին ուղարկվում է Օգտագործողի կողմից Ընկերությանը տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան հաղորդագրությունն ուղարկելով, որը պարունակում է Տոմսը նույնականացնող QR կոդը: Տվյալ հաղորդագրությունը հիմք է հանդիսանում Օգտագործողի կողմից Տոմսը ստացված լինելու փաստը հաստատելու համար: Այն դեպքում, երբ Տոմսը ձեռք է բերվել երրորդ անձի կողմից Օգտագործողի օգտին, ապա Տոմսը համարվում է Օգտագործողի կողմից ստացված երրորդ անձի կողմից Ընկերությանը տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան հաղորդագությունն ուղարկելու պահից: QR կոդը հավաստում է Տոմսը Օգտագործողին (QR կոդը ստացած անձին) պատկանելու հանգամանքը:
- Էլեկտրոնային եղանակով Տոմսերի ստացման դեպքում գնումը հավաստող ապացույցներ են հանդիսանում էլեկտրոնային Տոմսը (Տոմսը նույնականացնող QR կոդը), Պատվերի ընդունումը հաստատող Օգտագործողի էլեկտրոնային հասցեին ուղարկված հաղորդագրությունը, վճարման փաստը հավաստող ապացույցը բանկից կամ այլ վճարային համակարգից, որով իրականացվել է վճարումը:
-
Տոմսի ստացումն առաքման եղանակով.
- Տոմսի առաքման հասցե է հանդիսանում Օգտագործողի կողմից Կայքում տեղադրված կամ հաղորդակցման այլ եղանակով Ընկերությանը հայտնած հասցեն։
- Տոմսն Օգտագործողին հանձնվում է, եթե վերջինիս մոտ առկա է Պատվերը ձևակերպելուց և Տոմսի արժեքը վճարելուց հետո նշված փաստերը հավաստող, Ընկերության կողմից Օգտագործողին ուղարկված համապատասխան հաղորդագրությունը: Նշված հաղորդագրության առկայությունը հիմք է հանդիսանում Ընկերության առաքիչի կողմից առաքման վայրում Տոմսը Օգտագործողին հանձնելու համար:
- Այն դեպքում, երբ Տոմսը ձեռք է բերվել երրորդ անձի կողմից հօգուտ Օգտագործողի, ապա երրորդ անձի կողմից Պատվերը ձևակերպելու ընթացքում Ընկերությանը տրամադրված հասցեում Տոմսը ստացող անձն անվերապահորեն ընդունում է, որ հանդիսանում է Օգտագործող և Տոմսը ստացող պատշաճ սուբյեկտ: Նշված դեպքում 7.3.2. կետով սահմանված փաստաթղթերի՝ առաքիչին ներկայացնելու պահանջը չի գործում:
-
Ցանկացած անձ, ով ձևակերպում է Պատվերը, ընդունում է, որ իր կողմից Ընկերությանը տրամադրած տվյալների հիման վրա Ընկերության առաքիչի կողմից Տոմսի առաքումն իրականացնելիս այն անձը, ով նշված հասցեում վերցնում է Տոմսը, հանդիսանում է լիազորված անձ:
- Տոմսը Օգտագործողի կողմից ստացված է համարվում Օգտագործողին/իրավասու անձին Տոմսը փաստացի փոխանցման պահից ։
- Առաքման դեպքում Տոմսի գնման փաստը հավաստող փաստաթուղթը՝ ՀԴՄ կտրոնը, Օգտագործողին տրամադրվում է տեղում՝ Տոմսը նրան հանձնելուց անմիջապես հետո:
- Ընկերությունը որևէ պարագայում պատասխանատվություն չի կրում QR կոդի կամ Նույնականացման կոդի կամ ֆիզիկական Տոմսի՝ երրորդ անձանց հայտնի դառնալու, փոխանցելու կամ այլ կերպ օգտագործվելու հետևանքով Օգտագործողին հասցված վնասի համար։
- Օգտագործողի կողմից Տոմսը ստանալու պահից առաքման ծառայությունը համարվում է Ընկերության կողմից պատշաճ մատուցված և Օգտագործողի կողմից ընդունված։
- Ընկերության կողմից Տոմսերի առաքումն իրականացվում է Երևան քաղաքում՝ անվճար, իսկ մարզերում՝ վճարովի հիմունքներով (առաքման վճարի չափը սահմանվում է Կայքում՝ վճարման պահին)։ Ընդ որում՝ Ընկերության կողմից կարող են սահմանվել որոշ մարզերում առաքման անհնարինություններ, որոնց մասին Օգտագործողը տեղեկանում է Պատվերը ձևակերպելիս՝ նախքան Պատվերի գրանցումը և հաստատումը:
- Այն դեպքերում, երբ Ընկերության կողմից Տոմսի առաքումն իրականացնելու վերաբերյալ ծանուցումը (հաղորդագրություն, հեռախոսազանգ և այլն) երկու անգամ ստանալուց հետո Տոմսը չի ընդունվում Օգտագործողի կողմից, ապա Պատվերը համարվում է չեղարկված։
- Այն դեպքերում, երբ Ընկերության կողմից ոչ իրավասու անձանց Տոմսերի առաքումն իրականացվում է Օգտագործողի կողմից Ընկերությանը տրամադրած ոչ հավաստի, ոչ ճշգրիտ և ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով, ապա դրա բացասական հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է Օգտագործողը:
-
Օգտագործողը Տոմսը կարող է ստանալ հետևյալ եղանակներից մեկով.
-
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՉԵՂԱՐԿՈՒՄ
- Միջոցառման ցանկացած փոփոխության, այդ թվում նաև՝ հետաձգման, չեղարկման, վայրի և ժամի փոփոխության մասին որոշումները կայացվում են բացառապես Կատարողի կողմից։
- Ընկերությունը պարտավորվում է Կատարողի կողմից համապատասխան տեղեկատվությունը ստանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում այդ մասին տեղեկացնել Օգտագործողին՝ Ընկերությանը հասանելի Օգտագործողի էլեկտրոնային հասցեին համապատասխան հաղորդագրություն ուղարկելու կամ հեռախոսազանգի միջոցով։
- Միջոցառման հետաձգման և/կամ ժամի և վայրի փոփոխության դեպքում Օգտագործողի կողմից ձեռք բերված Տոմսը մնում է ուժի մեջ նոր սահմանված ամսաթվի, վայրի և ժամի համար, եթե այլ բան նախատեսված չէ Կատարողի կողմից։ Միջոցառման չեղարկման դեպքում Տոմսերի վերադարձը, դրանց դիմաց փոխհատուցումն իրականացվում է սույն պայմաններով և Կատարողի կողմից սահմանված կանոնների համաձայն։
- Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Կատարողի կողմից Միջոցառման փոփոխության, այդ թվում նաև՝ հետաձգման, չեղարկման, վայրի և ժամի փոփոխության համար և/կամ դրա հետևանքով Օգտագործողին պատճառված վնասների (ճանապարհածախս, բաց թողնված հնարավորություններ և այլ ծախսեր) համար։
- Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Միջոցառման փոփոխության վերաբերյալ Կայքում հրապարակված տեղեկատվությանը Օգտագործողի կողմից չծանոթանալու դեպքում և այն դեպքերում, երբ նման տեղեկատվությունը Օգտագործողին հասանելի չի դարձել վերջինիս կողմից Ընկերությանը տրամադրված էլեկտրոնային հասցեի և/կամ այլ կոնտակտային տվյալների սխալ կամ ոչ ամբողջական լինելու հետևանքով։
-
ՆՎԵՐ ՔԱՐՏԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Պայմանների սույն բաժնով սահմանվում են Ընկերության Նվեր քարտերի ակտիվացման և օգտագործման, ինչպես նաև Օգտագործողի Հաշվեկշռի օգտագործման մասին ընդհանուր կանոնները և պայմանները:
- Գնելով Նվեր քարտ՝ Օգտագործողը հավաստում է, որ ծանոթացել է ներքոշարադրյալ կանոններին և պայմաններին: Այն դեպքում, երբ Նվեր քարտն օգտագործվում է այլ անձանց (Օգտագործողի ընտանիքի անդամ և/կամ ցանկացած այլ երրորդ անձ) կողմից, Օգտագործողը հավաստում է, որ վերջիններս ևս ընդունում են Նվեր քարտերի օգտագործման վերաբերյալ սույն պայմանները և կանոնները:
- Օգտագործողը Նվեր քարտ կարող է ձեռք բերել Կայքից՝ մուտք գործելով Կայքի հիմնական էջ և սեղմելով «Պատվիրել Նվեր Քարտ» կոճակի վրա:
- Օգտագործողը Նվեր քարտը կարող է օգտագործել՝ մուտք գործելով «Անձնական էջ» և սեղմելով «Վերալիցքավորել հաշիվը» կոճակի վրա:
- Նվեր քարտը կարող է օգտագործվել Ընկերության Կայքում տեղադրված ցանկացած Միջոցառման Տոմս գնելու նպատակով:
- Նվեր քարտը կարող է օգտագործվել միայն Նվեր քարտի սահմանված արժեքի և մնացորդ արժեքի չափով գնումներ կատարելու համար: Այնուամենայնիվ, եթե գնման արժեքը գերազանցում է Նվեր քարտի արժեքը կամ դրա վրա առկա մնացորդի արժեքը, ապա հնարավոր է վճարել ավելցուկը՝ օգտագործելով հասանելի վճարման այլ եղանակ:
- 2026 թվականի հունվարի մեկից Ընկերության կողմից թողարկված նվեր քարտերի (Նվեր քարտ) և դրանում առկա միջոցները/մնացորդները կարող են օգտագործվել մեկ տարվա ընթացքում (Վավերականության ժամկետ)։ Վավերականության ժամկետը տարածվում է ինչպես մինչև 2026 թվականի հունվարի մեկը ձեռք բերված, այնպես էլ դրանից հետո ձեռք բերված Նվեր քարտերի վրա։ 2026 թվականի հունվարի մեկից հետո թողարկված Նվեր քարտերի վրա կարող է սահմանված լինել Վավերականության այլ ժամկետ, որի դեպքում կիրառելի է Նվեր քարտի վրա նշված Վավերականության ժամկետը:
- Նվեր քարտը հնարավոր չէ փոխանակել վճարային միջոցի, կանխիկի կամ զեղչի հետ:
- Հաշվեկշռում առկա միավորների օգտագործման համար կիրառվում են Նվեր քարտերի համար սահմանված վերոնշյ ալ կարգավորումները: Հաշվեկշռում առկա միավորների (համապատասխան մասին) օգտագործումը հնարավոր է այն (համապատասխան չափով) համալրելուց հետո մեկ տարվա ընթացքում։
-
ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
-
Սույն բաժնի համաձայն՝ Օգտագործողի մասին տեղեկատվությունը ներառում է՝
- Ստանդարտ տվյալներ, որոնք ավտոմատ կերպով ստացվում են Ընկերության Կայք մուտք գործելիս (հոսթի IP հասցե, հայցվող ռեսուրսի հասցե, Օգտագործողի օպերացիոն համակարգի տեսակ, ինտերնետ հասցեի էջ և այլն),
- Էլեկտրոնային ձևաթղթերի տվյալներ, որոնք Օգտագործողի նախաձեռնությամբ լրացվում և ուղարկվում են Ընկերությանը՝ Կայքում գրանցվելիս և դրանից օգտվելիս (Օգտագործողի հաշիվներ՝ ներառյալ, առանց սահմանափակման, հասցեներ, բջջային հեռախոսահամար, ինչպես նաև տեղեկատվություն Օգտագործողի գործողությունների մասին, որոնք արտահայտում են վերջինիս անձնական վերաբերմունքը ինտերնետային ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության նկտամամբ՝ «like» «share» և այլն),
- Օգտագործողի անձնական էջից ստացված տեղեկատվություն։
- Ընկերության կողմից հավաքված, պահվող և մշակված Օգտագործողի վերաբերյալ տեղեկատվությունը համարվում է սահմանափակ հասանելիությամբ տեղեկատվություն։
- Ընկերության պաշտոնական փաստաթղթերով, ինչպես նաև գործընկերային պայմանագրերով կարող են սահմանվել Օգտագործողի մասին տեղեկատվության հավաքման, պահման, պաշտպանության, մշակման և տարածման լրացուցիչ պայմաններ։
-
Ընկերության Կայք մուտք գործելիս և ծառայություններից օգտվելիս Օգտագործողը հաստատում է, որ
- Գիտակցաբար օգտագործում է Կայքն իր անունից և նշում իր մասին հավաստի տեղեկատվություն, նաև այն դեպքերում, երբ դա պահանջվում է Կայքում գրանցվելու, մուտք գործելու և օգտվելու ժամանակ,
- Ծանոթացել է սույն Պայմաններին, որոնք կարգավորում են անձնական տվյալների անվտանգությունը:
- Ընկերությանը տրամադրելով իր անձնական տվյալները՝ Օգտագործողը Ընկերությանը տալիս է իր համաձայնությունը հավաքագրել, մշակել, պահպանել, փոխանցել, հեռացնել կամ արգելափակել դրանք՝ Օգտագործողին հնարավորություն տալով մուտք գործել Կայքի բովանդակություն, գրանցվել դրանցում և օգտագործել դրանք ցանկացած հասանելի գործառույթի շրջանակներում։
- Այն դեպքերում, երբ Ծառայություններից օգտվելիս Օգտագործողը տրամադրում է երրորդ անձանց տվյալներ, նա հաստատում է, որ ստացել է այդ անձանց համաձայնությունը՝ մշակելու նրանց անձնական տվյալները, կամ որ Օգտագործողը իրավասու է այդ անձանց անունից հանդես գալու։
- Օգտագործողը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ Ընկերությունը կարող է Օգտագործողի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել իր հետ պայմանագրային հարաբերություններով կապված այլ ընկերություններին և անձանց և ապահովել նրանց կողմից այդ տվյալների մշակումը։
- Համաձայնելով Պայմաններին, Օգտագործողն ընդունում է, որ Ընկերութունը չի կարող ստուգել Օգտագործողի կողմից տրված տեղեկությունների և տվյալների հավաստիությունը, հավաստումների իսկությունը, ուստի Օգտագործողը կրում է յուրաքանչյուր անճշտության (այդ թվում նաև՝ ոչ հավաստի և կեղծ տեղեկատվության) ամբողջական պատասխանատվությունը:
- Օգտագործողի տվյալները առանց վերջինիս թույլատվության չեն կարող հրապարակվել, փոխանցվել երրորդ անձանց կամ այլ կերպ հասանելի դարձվել երրորդ անձանց համար` բացառությամբ Կատարողի և Ծառայությունների մատուցման շրջանակներում ներգրավված մասնագետների և/կամ աշխատակիցների, որոնք իրենց հերթին պարտավորված են չհրապարակել իրանց հասանելի դարձած տվյալները:
- Ընկերությունը պարտավորվում է օգտագործել Օգտագործողի տվյալները բացառապես Ծառայությունների մատուցման շրջանակներում: Ընկերությունը պարտավորվում է անհապաղ տեղյալ պահել Օգտագործողին նրա անձնական տվյալների՝ Ընկերության կամքից անկախ երրորդ անձանց հասանելի դառնալու վերաբերյալ:
-
Ընկերության ծառայություններից օգտվելով՝ Օգտագործողն իր համաձայնությունն է տալիս, որ իր կողմից Ընկերությանը տրամադրված տեղեկատվությունը կարող է օգտագործվել վերջինիս Ընկերության գործունեության հետ կապված ծանուցումներ, հաղորդագրություններ և/կամ հայտարարություններ ուղարկելու նպատակով։
- Ընկերությունը իրավունք ունի Օգտագործողին և այլ անձանց, որոնց տվյալները Օգտագործողի և/կամ այլ անձանց կողմից մուտքագրվել են Ընկերության Կայք, ուղարկել տեղեկատվական և գովազդային հաղորդագրություններ, ինչպես Կայքում նշված էլեկտրոնային փոստի հասցեով, այնպես էլ Կայքում նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ծառայություններից օգտվելով Օգտագործողը տալիս է իր համաձայնությունը նմանատիպ հաղորդագրություններ ստանալու համար, ինչպես նաև երաշխավորում է, որ այն անձինք, որոնց մասին ինքը տեղեկատվություն է մուտքագրել Կայք, նույնպես տվել են իրենց համաձայնությունը ստանալու նմանատիպ հաղորդագրությունները:
-
Սույն բաժնի համաձայն՝ Օգտագործողի մասին տեղեկատվությունը ներառում է՝
-
ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋԻ ԱՊԱԱԿՏԻՎԱՑՈՒՄ
- Յուրաքանչյուր Օգտագործող իրավունք ունի ապաակտիվացնել իր Անձնական էջը, որի համար վերջինս պարտավոր է գրավոր կերպով դիմել Ընկերությանը։ Սույն կետով սահմանված դիմումը կարող է ներկայացվել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ Կայքում նշված Ընկերության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին համապատասխան դիմում-նամակ ուղարկելու միջոցով։
- Դիմում-նամակը պետք է ստորագրված լինի Օգտագործողի կողմից:
- Ցանկացած պարագայում Հաճախորդի կողմից իր Անձնական էջի ապաակտիվացման և/կամ ջնջման դեպքում Պայմանների 10-րդ բաժնում նշված Ընկերության պարտավորությունները՝ կապված Օգտագործողի անձնական տվյալների պաշտպանության հետ չեն դադարում:
- Ընկերությունը իրավունք ունի Դադարեցնել, կասեցնել և/կամ արգելափակել Օգտագործողի հասանելիությունը Կայքին, եթե Ընկերության կարծիքով Օգտագործողի գործունեությունը սպառնալիք է հանդիսանում Կայքին և/կամ այլ Օգտագործողներին և/կամ երրորդ անձանց, ինչպես նաև եթե Օգտագործողը խախտում է սույն պայմանները կամ Ընկերության այլ պահանջները։
-
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՄԻՋԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
- գտագործողի և Ընկերության միջև հաղորդակցումը կարող իրականացվել ինչպես գրավոր այնպես էլ բանավոր կարգով։ Օգտագործողն ընդունում է, որ իր կողմից Ընկերությանը տրամադրված էլեկտրոնային հասցեն, փոստային հասցեն և հեռախոսահամարը համարվում եմ հաղորդակցման պատշաճ եղանակներ։ Օգտագործողի կողմից տրամադրված հեռախոսահամարով ներկայացված ծանուցումները, տեղեկատվությունը և ցանկացած այլ հաղորդակցությունը հանդիսանում է պատշաճ ներկայացված/ծանուցված։ Էլեկտրոնային հասցեի միջոցով հաղորդագրություն ուղարկելու դեպքում այն համարվում է ստացված ուղարկելուն հաջորդող աշխատանքային օրվանից։
- Օգտագործողը պարտավոր է Ընկերությանը տեղեկացնել իր էլեկտրոնային փոստի հասցեի, հասցեի, հեռախոսահամարի փոփոխության և նոր տվյալների մասին։ Հակառակ դեպքում ծանուցումը/հաղորդագրությունը և/կամ Տոմսերի առաքումը, որն ուղարկվում է փոփոխված հասցեներով, որի փոփոխության մասին Ընկերությունը ծանուցված չի եղել, համարվելու է պատշաճ։
-
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳ
- Կողմերի միջև ծագած վեճերի շրջանակներում Պայմաններով սահմանված կարգով համաձայնության չգալու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի իրավասությանը։
- Սույն Պայմանների ուժով կողմերի միջև ծագող իրավահարաբերությունների նկատմամբ, ներառյալ` Կողմերի իրավունքների և պարտականությունների բովանդակության, մեկնաբանման, կատարման, չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքների, դադարման, առոչինչ ճանաչվելու և դրա հետևանքների և այլ հարցերի առնչությամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
-
ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ, ԿԱՅՔԵՐԸ ԵՎ ԳՈՎԱԶԴՆԵՐԸ
- Կայքը կարող է պարունակել այլ կայքերի հղումներ կամ հիպերլինկեր, հոդվածներ, լուսանկարներ, նկարներ, ապրանքներ, գրաֆիկ նկարներ, ձայնային և տեսանյութեր, տեղեկություններ, ծրագրեր և այլն, որոնք տեղադրված են կամ պատկանում են երրորդ անձանց: Ընկերությունը չի ներկայացնում այդ Երրորդ անձանց, չի ստուգել դրանց կողմից տեղադրվող նյութերի ամբողջականությունը, ճշմարտացիությունը, հավաստիությունը և պատասխանատվություն չի կրում նրանց նյութերի և Կայքում տեղադրված այլ կայքերի հղումների համար:
- Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Կայքի միջոցով երրորդ անձանց կողմից առաջարկվող և մատուցվող ծառայությունների, ապրանքների և աշխատանքների համար:
