Մահապատժի քրոնիկներ
ՄԱՀԱՊԱՏԺԻ ՔՐՈՆԻԿՆԵՐ ըստ Գ.Գ. Մարկեսի «Հայտարարված սպանության քրոնիկոն» վիպակ
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոքր բեմ՝ «Երվանդ Ղազանչյան» թատերասրահ
Բեմադրություն՝ Սամսոն Մովսեսյան
Նկարիչ՝ Աննա Գրիգորյան
Պարեր՝ Նարեկ Զոհրաբյան
Վոկալի դասուսույց՝ Շուշան Հովհաննիսյան
Դերերում՝ Մարգարիտա Խաչատրյան, Վարդան Գևորգյան, Մարիամ Ղազանչյան, Լաուրա Բաբայան, Սիփան Զադոյան, Արմեն Կարապետյան, Արման Սիմիկյան, Հայկազ Համբարձումյան, Նարեկ Զոհրաբյան, Մարիամ Մելիքյան
Բոլորը գիտեին՝ նա կմեռնի։ Բայց ոչ ոք ձայն չհանեց։ Մի քաղաք, որտեղ պատիվը խոսքից բարձր է, և լռությունը՝ ուժեղ ճշմարտությունից։ Ներկայացում՝ անխուսափելի մահվան, համընդհանուր մեղքի, տագնապալի լռության և հավերժական, չմեռնող սիրո մասին։ Պատմություն, որտեղ բոլորը գիտեն ճշմարտությունը՝ բայց ոչ ոք չի ասում այն։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ներկայացումից ուշանալու դեպքում մուտքը խիստ արգելվում է:
Տարիքային սահմանափակում՝ 16+
Տոմսերի արժեքը՝ 4000դր
Կազմակերպիչ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն ՊՈԱԿ
