Վալերի Գերգիև | Մարիինյան թատրոնի մեծ սիմֆոնիկ նվագախումբ
Լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևը և հռչակավոր Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Երևանում
Հոկտեմբերի 1 | 19:30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Աշխարհի ամենահեղինակավոր դիրիժորներից մեկը՝ մաեստրո Վալերի Գերգիևը, հանդիսավոր այցով վերադառնում է Հայաստան։ Տարիներ առաջ նա գլխավորել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, իսկ այժմ իր հետ բերում է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ համաշխարհային երաժշտական մշակույթի բարձրագույն մակարդակով։
Երեկոյի մենակատարն է վիրտուոզ ջութակահար Պավել Միլյուկովը:
Այս բացառիկ համերգը կդառնա ոչ միայն Հայաստանի երաժշտասեր հասարակության, այլև միջազգային հյուրերի համար ամենասպասված ու հիշարժան իրադարձություններից։
ԾՐԱԳԻՐ՝
- Ալեքսանդր Հարությունյան` «Տոնական նախերգանք»
- Դմիտրի Շոստակովիչ` Ջութակի կոնցերտ թիվ 1
- Գուստավ Մալեր` Սիմֆոնիա թիվ 4
Համերգի գործընկերն է ՎՏԲ-Հայաստան Բանկը, որն իր գործունեության առանցքում դնում է մշակույթին աջակցությունը և արժեքների պահպանումը:
Տոմսերի արժեքը՝ 15000 - 80․000 ՀՀ դրամ։
Կազմակերպիչ՝ «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ
