Թատրոն
Ես և Նա
<<Ես և Նա>>
Նար-Դոսի <<Ես և Նա>> համանուն պատմվածքի բեմական տարբերակն է։
Իրար շատ նման 2 սիրավեպ, մի սուր հակադրությամբ միայն՝ մի դեպքում <<Ես>>-ն է՝ տաքուկ ապրելու սովոր, կամազուրկ ու փափկամորթ երիտասարդ, ով առաջին իսկ հարվածից ընկնում է, այլևս չելնելու համար, մյուսում <<Նա>>-ն՝ աշխատավոր ժողովրդի ծոցից ելած, մի որբ պատանի, ով վրեժն առնելու համար ընտրում է բարձրանալու ճանապարհը, կայանում և դառնում աշխարհահռչակ Ստրադիվարիուս։
Զուգահեռ իրականություն՝ վրիժառության տեսակն ընտրելը նույնպես մարդու էությունից է բխում։
Դաստիարակչական ներկայացումը համեմված է բարձրաճաշակ երաժշտությամբ, երգերով, պարով։
Բեմադրությունը՝ Սվետլանա Հակոբյանի
Տոմսերի արժեքը՝ 1,000-3,000 դրամ:
Կազմակերպիչ՝ <<Շակարտ>> արվեստի և զարգացման կենտրոն
