The Beatles. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով
16+
Տևողություն՝ 1 ժամ 20 րոպե
Կամերային թատրոնը շարունակում է իր երաժշտական-դոկումենտալ ներկայացումների շարքը, որի առաջին մեծ հաջողություններից էր «Ազնավուր․ ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով» ներկայացումը։
The Beatles. Լիվերպուլից մինչև համաշխարհային ճանաչում՝ մի ճանապարհ,որը փոխեց միլիոնավոր մարդկանց կյանքը։ Ներկայացումը բացահայտում է ոչ միայն լեգենդար խմբի փառքի պատմությունը, այլև ընկերության, երազանքների և այդ ամենի գինը։ Երաժշտությամբ, հույզերով և կենդանի բեմական լուծումներով այս ներկայացումը հանդիսատեսին թույլ է տալիս ամբողջովին զգալ և վերապրել մի դարաշրջան, որը մինչ օրս շարունակում է ոգեշնչել աշխարհին։
Պիեսի հեղինակ և բեմադրիչ՝ Դավիթ Աբրահամյան։
Դերերում՝ Ներսես Մարկոսյան, Սենիկ Բարսեղյան, Զիրոյան, Սուրեն Պողոսյան։
Տոմսերի արժեքը՝ 3000-8000 դրամ։
Կազմակերպիչ՝ Երևանի Պետական Կամերային Թատրոն
