Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլ / ք․ Արտաշատ
ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՐԱՅԻՆ ԵՐԵԿՈ
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը ձեզ կներկայանա իր ամբողջ շուքով, հին և նոր պարային բեմադրություններով:
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա «Խաչատրյանական հնչյուններով պարային երեկո» խորագիրը կրող համերգային երեկոն:
Բաց չթողնեք հայկական և միջազգային պարերի հետ առերեսվելու այս բացառիկ հնարավորությունը:
Անսամբլի հիմնադիր` Նորայր Մեհրաբյան /ՀՀ ժողովրդական արտիստ/
Անսամբլի գեղարվեստական ղեկավար` Զոհրաբ Բակալյան /ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալակիր/
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն` Արմեն Սարգսյան
2026թ․ հունիսի 10, 18:00
ք․ Արտաշատ, Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Կազմակերպիչ՝ Ժողովրդական Երաժշտության և Պարի Ազգային Կենտրոն ՊՈԱԿ
