Վերջին պարահանդեսը մինչև արշալույս
THE LAST BALL BEFORE DAWN
Մեկ երեկո: Երկու դարաշրջան
Վերսալյան դիմակահանդեսը՝ Երևանում
25 հոկտեմբերի 2026 | 17:30–23:00
Երևանի երկաթուղային կայարան
The Last Ball Before Dawn-ը իմերսիվ դիմակահանդես է, որտեղ XVIII դարի արքունական պարահանդեսի շունչը հանդիպում է ժամանակակից երաժշտության և երեկույթի էներգիային։
Հյուրերին սպասվում են կենդանի դասական երաժշտություն, պարահանդես, թեմատիկ պերֆորմանսներ, դերասաններ և աճպարարներ, գուշակ, խաղեր, գինու հյուրասիրություն, ֆոտոզոնաներ և իմերսիվ ինստալացիաներ։
Երեկոյի ընթացքում դասական մթնոլորտը աստիճանաբար կփոխվի՝ վերածվելով ժամանակակից երեկույթի՝ DJ set-ով և նոր էներգիայով։
Իսկ երեկոյի հատուկ պահերից մեկում բոլոր դիմակները կհանվեն՝ բացահայտելով նրանց, ովքեր մինչ այդ թաքնված էին դիմակի հետևում։
DRESS CODE
VERSAILLES MASQUERADE · GLAMOUR · DRAMA
Ոգեշնչվիր XVIII դարի արքունական շքեղությունից, Վերսալի դիմակահանդեսներից և բարձր նորաձևության համարձակ երեկոյան look-երից։
Դիմակը պարտադիր է:
Կազմակերպիչ՝ Դիոնիսոս ՍՊԸ
