Մենահամերգ փոքր դահլիճում. Հ.Մելիքյան
Պատմական իրադարձություն Օպերային թատրոնում. նոր համերգասրահի բացում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին
Հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի առթիվ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդես է գալիս նշանակալի մշակութային նախաձեռնությամբ՝ հանդիսավորությամբ բացելով իր Փոքր համերգասրահը
Նոյեմբերի 1 21:00
Մեր նորաբաց համերգասրահի բեմում բացառիկ մենահամերգով հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը
Երեկոյի երաժշտական ծրագիրը կմիավորի հայ դասական երաժշտության մեծագույն անուններին՝ Ալեքսանդր Սպենդիարյան, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Ղազարոս Սարյան, Ալեքսանդր Հարությունյան և Առնո Բաբաջանյան
Համերգի հատուկ հյուրն է Աննա Քալաշյանը, որը Հայկ Մելիքյանի երաժշտական ուղեկցությամբ կներկայացնի խորեոգրաֆիկ պրեմիերա՝ երաժշտությունն ու պարը միավորելով մեկ գեղարվեստական ամբողջության մեջ
Սիրով սպասում ենք~
Տոմսերի արժեքը՝ 5.000, 8.000, 12.000, 15.000դր.
Կազմակերպիչ՝ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ
