Выставка
Ցուցահանդես. «Երազանքից իրականություն»
Հոկտեմբերի 19-ին ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա «Ես կարող եմ» արվեստանոցի «Երազանքից իրականություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
Արվեստանոցում, արդեն 2 տարի, իրականացվում է «Նկարչություն մեծերի համար» նախագիծը: Այն միտված է ապացուցելու, որ նկարել կարող են բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման: Այդ համոզման ապացույցն է լինելու մինչև 40 տարեկան սկսնակ նկարիչների, մեկ տարվա ընթացքում ստեղծած նկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը բաց կինի մինչև հոկտեմբերի 25-ը:
Սիրով սպասում ենք բոլորին:
Մուտքն ազատ է: