Կինոդիտում. Երիտասարդություն/ Movie screening: Youth
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, հրավիրում ենք ԷՕՆ՝ դիտելու Պաոլո Սորրենտինոյի երկար սպասված «Երիտասարդություն» ֆիլմը՝ տաղանդավոր Մայքլ Քեյնի, Հարվի Քեյթլի և Ռեյչլ Վայսի գլխավոր դերակատարությամբ:
Հանրահայտ կոմպոզիտոր և դիրիժոր Ֆրեդը, չնայած Անգլիայի թագուհու հրավերին, հրաժարվում է ելույթ ունենալ արքայազն Ֆիլիպի ծննդյան տոնակատարության ժամանակ, քանի որ ունի լուրջ պատճառներ: Իսկ օսկարակիր ռեժիսոր Միկը քրտնաջան աշխատում է իր նոր սցենարի վրա, բայց գործն առաջ չի ընթանում:
Կես դար է, ինչ Ֆրեդն ու Միկը ընկերներ են: Այս ամառը նրանք անցկացնում են ալպիական հանգստավայրում, որտեղ արդեն հասուն երեխաների սիրային խնդիրները և անցյալի բացահայտումներն ընդմիշտ կփոխեն իրենց ճակատագիրը:
Տևողությունը՝ 118 րոպե
Լեզուն՝ ներկաների ընտրությամբ
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ և քաղցրավենիք):
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Էրիկ / Erik / Эрик
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 3000-100 000 դրամ։