Մետաքսանկարչության բաց դաս LOFT-ում
Մետաքսանկարչությունը հայտնի է եղել հին դարերից, սակայն մինչև այսօր հնաոճ չէ: Արդյունքը միշտ գեղեցիկ է, գունեղ և բազմազան:
Փետրվարի 13-ին՝ Վալենտինի օրվան ընդառաջ, հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու մետաքսանկարչության վարպետության դասի, որի ընթացքում պատրաստելու ենք թաշկինակներ՝ սիրելիների համար:
Դասընթացի ընթացքում Մուղդուսյան արվեստի կենտրոն Mughdusyan Art Centre-ի մասնագետը կներկայացնի մետաքսի վրա նկարելու տեխնիկան, կարվեն էսքիզներ, որից հետո մասնակիցները կնկարեն մետաքսի վրա:
Սկիզբը՝ 19:00-ին:
Տևողությունը՝ մոտավորապես 2.5-3 ժամ:
Հիշեցնենք, որ մետաքսանկարչության համար անհրաժեշտ բոլոր նյութերը, որոնք ամբողջությամբ տրամադրում է Լոֆթը, բավական թանկարժեք են, այդ իսկ պատճառով դասընթացին մասնակցության արժեքը սահմանվել է 5000 դրամ:
Տեղերը՝ սահմանափակ:
Հիանալի առիթ՝ պատրաստելու յուրահատուկ նվեր սիրելիի համար՝ սեփական ձեռքերով:
