Առաջին անգամ հայերեն Քեթի Աքեր
Ինքնագիր գրական ակումբը սիրով հրավիրում է Քեթի Աքերի «Բղջախոհություն» վիպակի շնորհանդեսին, Կալումե փաբ(Պուշկինի 56 ա, Օմբուդսմենի գրասենյակի տակ):
տպաքանակը 120 հատ:
Քեթի Աքերը (Kathy Acker) ամերիկացի փորձարար արձակագիր, թատերագիր, բանաստեղծ, պոստմոդեռնիստ, 1970-1980-ականների փանք շարժման կարկառուն խորհրդանիշն էր:
Երբեմն գրական ահաբեկիչ հորջորջվող Աքերը նաև զանցանքային արձակի (transgressive fiction) վառ ներկայացուցիչներից է, ում երկերի հերոսները հաճախ լուսանցքային են՝ մերժված հասարակության կողմից կամ ակտիվորեն մերժում են հասարակությունում տիրող բարոյական կարգը, գրված ու չգրված օրենքները, դրսևորում են նիհիլիզմ ու կոտրում թաբուներ: Նրա երկերն առանձնանում են սեռական տեսարանների անկաշկանդ, մանրազնին ու հաճախ գռեհկաբանություններով տոգորվածնկարագրություններով: Սեքսի հանդեպ դրականորեն տրամադրված ֆեմինիստ համարվող Աքերը (sex-positive feminist) իր զանցանքային արձակով ջանում էր ֆալոսաբանակենտրոնության տակը փորել թե՛ գրականությունում, թե՛ գրականությունից դուրս:
«Բղջախոհություն»-ը Քեթի Աքերի առաջին հայերեն թարգմանված երկն է: Շոտլանդացի բանաստեղծ և վիպասան Էլիսոն Ֆելի (Alison Fell) մտահղացմամբ յոթ կին գրողներ գրում են յոթ մահացու մեղքերի վերաբերյալ գործեր, որոնք գրքով (The Seven Deadly Sins) տպվում են 1988-ին Լոնդոնում (թարգմանությունը կատարված է հենց այս գրքից): Մահացու մեղքերից Աքերին բաժին էր ընկել տռփանքը, որն աստվածաշնչյան բառապաշարում առավել հայտնի է որպես «բղջախոհություն»:
