Mea Culpa (Իմ մեղքը)
Հեղինակ՝
Վահրամ Սահակյան
Պրոդյուսեր՝
Արմեն Համբարձումյան
Ռեժիսոր՝
Արթուր Սահակյան
Դերերում՝
Հրանտ Թոխատյան,
Սամսոն Ստեփանյան,
Լևոն Հարությունյան,
Արա Սարգսյան,
Վահագն Սիմոնյան,
Տիգրան Գյուլումյան ,
Արծրուն Հարությունյան,
Իրինա Դանիելյան
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000, 6000 դրամ:
Ներկայացման գործողությունը ծավալվում է 2015 թվականին: Միջազգային հանրությունը որոշել է վերականգնել պատմական արդարությունը և փոքրիկ Հայաստանին վերադարձնել ավելի քան հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից զավթված հողերը: Ներկայացման գլխավոր հերոսը (դերասան` Սամսոն Ստեփանյան) ելույթի տեքստ է պատրաստում միջազգային համաժողովում հանդես գալու համար, որտեղ պետք է լուծվի այդ հարցը:
Սակայն ներկայացման ողջ ընթացքում ինչ-որ բան անընդհատ խանգարում է հերոսին` ավարտելու ելույթի վրա տարվող աշխատանքը: Ի վերջո գործը հասնում է բացարձակ անհեթեթության` նրա տանն անսպասելիորեն հայտնվում է կենդանաբանական այգուց փախած վագրը, սակայն, չգիտես ինչու, նա կրկեսի ծաղրածուի տեսքով է (դերասան` Հրանտ Թոխատյան): Եվ այս վագր-ծաղրածուն պատառոտում է մեր հերոսի գրած տեքստը` հայտարարելով. "Ամբողջ գրվածը ճղճիմ հիմարություն է: Նարեկացու և Մաշտոցի մասին ծեծված նախադասությունները` մի կողմից, Հայաստանի ու հայերի հանդեպ պատմական անարդարության վերաբերյալ լալկան հայտարարությունները` մյուս կողմից, մեր ժամանակներում ոչ մեկին չեն հուզում և չեն հետաքրքրում":
Այսօր միջազգային հանրությանը պետք է ավելի կարևոր ինչ-որ բան ներկայացնել, թեկուզ և ընդամենը մի քանի խոսք: Բայց այդ խոսքերը պետք է հնչեն կոշտ, հաստատակամ և համոզիչ ձևով:
Եվ որպեսզի հերոսը հեշտորեն կարողանա գտնել այդ "գլխավոր խոսքերը", վագր-ծաղրածուն ներկայացման սյուժեն հասցնում է ավելի անհեթեթ իրադարձությունների: Նա սկսում է հայտնվել հերոսին իրական պատմական անհատների` Նոստրադամուսի, Գյոթեի, Նապոլեոնի, Չերչիլի, Հիտլերի, Արա Գեղեցիկի և Տիգրան Մեծի կերպարանքներով:
Ավարտվում է խելակորույս գիշերը… Գիշեր, որը հերոսին ստիպեց շատ բան հասկանալ և վերաիմաստավորել այս կյանքում:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Արկադի Դումիկյան 2023
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Փերփերի շոու ներկայացում
Диана Арбенина и Ночные Сна...
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 10.000-32.000դր.: