Իրադարձություն ընդհանուր պլանում
09-30.11.2016 Վահրամ Գալստյանի «Իրադարձություն ընդհանուր պլանում» նախագիծը
Համադրողներ՝ Նազարեթ Կարոյան և Հարություն Զուլումյան
Բացումը՝ ժամը 18:00-ին
Կավի ճանապարհը. իրադարձություն ընդհանուր հարթության վրա։
Ի՞նչ է իրադրաձությունն որպես այդպիսին. կավի համար, օրինակ, թրծվելն է, հողից խեցի դառնալու ընթացքը։ Այն գոյաբանական երկու հարթությունների՝ իրականի ու փաստականի միջև եղած կապն է։ Իրական հարթությունը գոյության երևութականությունն է՝ շրջելիությունը, փաստականը՝ դրա էականությունը, կյանքի անշրջելիությունը։ Այս դրույթը տարածելով կավի վրա՝ կարող ենք ասել. եթե հողը կավի իրականությունն է՝ նրա երևութական գոյությունը, ապա խեցին նրա փաստականությունն է՝ նրա էական կյանքը։
Վահրամ Գալստյանը իր, կյանքի հետ նույնանալ ձգտող նախագծում կավի գոյության ու նրա կյանքի այս երկու հարթություններն է խաղարկում։ Նրան հետաքրքրողը, հարաբերություններ են դրա իրական ու փաստական վիճակների միջև։
Յուրաքանչյուր մարդու կյանքն անկրկնելի է ու անշրջելի։ Անկրկնելի է ինչպես խեցե անոթը, ու անշրջելի, երբ այդ անոթը փշրված է։ Անհետացման դառությունն ու կորստի թախիծը առաջանում են, որպեսզի զորացնեն կյանքի հանդեպ մեր սերն ու բազմապատկեն դրա գոյությունը փառաբանելու մեր ձգտումը։
Վերախաղարկելով հողից խեցի անցման այս ընդհանուր իրադարձությունը, արվեստագետը պարզապես ցանկանում է մեզ հիշեցնել. գոյությունն իր արդարացման անհերքելի փաստարկն ունի՝ իմ և քո, մեր բոլորի կյանքը։
Նազարեթ Կարոյան
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ:
Արկադի Դումիկյան 2023
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Диана Арбенина и Ночные Сна...
Спортивно-концертный комплекс имени Карена Деми...
Տոմսերի արժեքը՝ 10.000-32.000դր.: