Кино
«Զարե» - 90. հոբելյանական ցուցադրություն
Հայկական ազգային կինոակադեմիան սիրով հրավիրում է բոլորին հայ կինոյի հայր՝ կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմի (1926) հոբելյանական ցուցադրությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում: Այդ օրը «Զարեն» կդառնա ուղիղ 90 տարեկան, քանզի 1926 թվականին հենց նոյեմբերի 9-ին է եղել ֆիլմի պրեմիերան: Բոլորովին վերջերս «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի ջանքերով արվել է «Զարեի» բարձրորակ թվայնացում: Հոբելյանական երեկոյին հենց այս՝ թվայնացված տարբերակն էլ կներկայացվի հանդիսատեսի ուշադրությանը:
Մուտքն անվճար է: Սպասում ենք Ձեզ:
Изображения