Клубы и пабы
Չիր, չամիչ, չարազ. ՇոկոԼաբում Նոր տարի է
Չիր, չամիչ, չարազ... տոնական սեղանի երեք անբաժան Չ-երը:
Ոչինչ այդպես չի ասոցացվում Նոր Տարվա և տոնական օրերի հետ, ինչպես չորամրգերն ու ընդեղենը: Բոլորն անկախ տարիքից անտարբեր չեն անցնում դրանք կողքով.. իսկ երբ դրանց ավելանում է շոկոլադը...
Պոպոքով Ձմեռ պապ, չամիչներով զարդարված տոնածառ, սպիտակ շոկոլադե ձնեմարդ` ծիրանաչրի գլխարկով: Եվ սա դեռ ամենը չէ :)
Դեկտեմբերի 22-ին ժամը 17:00-ին, 18:00-ին և 19:00-ին Շոկոլաբում պատրաստելու ենք շոկոլադե կոնֆետներ` օգտագործելով զանազան չորամրգեր, ընդեղեն, կաթնային և սպիտակ շոկոլադ:
Միջոցառմանը կարող են մասնակցել 4 տարին լրացած բոլոր ցանկացողները:
Միջոցառման տևողությունը` 45 րոպե:
Մասնակցության արժեքը` 3000 դրամ:
