Կներկայացվի JUST DILIJAN IT-ը
Դեռ չե՞ք որոշել, թե Ձեր երեխաները որտեղ են անցկացնելու ամառային արձակուրդը։ Չե՞ք կողմնորոշվում, թե որ ճամբարը ձեր երեխաներին հանգստանալու և կրթություն ստանալու հնարավորություն կտա։
Միացե՛ք մեզ, և մենք կպատմենք JUST DILIJAN IT! 2017-ի նոր ծրագրերի մասին։
Այս տարի ամառային ծրագիրը խոստանում է ավելի զվարճալի և անմոռանալի լինել։ Մեր առաջնահերթությունը մանկական հանգստի ընթացքում կրթական բաղադրիչի ամրապնդումն է։ Այս նպատակով մեր թիմին է միացել Ռուսաստանում Apple ընկերության բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, կրթության ոլորտում ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր, հոգեբանական գիտությունների թեկնածու Յուրի Գորվիցը։
Ավելին իմանալու համար կարող եք մասնակցել Յուրի Գորվիցի հետ կազմակերպվող հարց ու պատասխանին։
Յուրի Գորվիցը Հայաստան կայցելի հատուկ Ձեզ JUST DILIJAN IT!-ի մասին պատմելու համար։ Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 9-ին՝ ժամը 19։30-ին, Երևանի Մոսկովյան 3 հասցեում գտնվող the LOFT ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում։
