Հանդիպում-դասախոսություն ՆԱՄում
Փետրվարի 19-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում-դասախոսություն հրապարակախոս, հասարակական գործիչ, թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանի հետ:
Միջոցառումը կրում է «Հովհաննես Թումանյանի ազգային առաքելությունը» խորագիրը:
Դասախոսության ընթացքում Հրայր Ուլուբաբյանը կխոսի հայ գրականությունը ճգնաժամից դուրս բերելու գործում մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծավալած ահռելի գործունեության մասին:
Մահվանից 2 ամիս առաջ Հովհաննես Թումանյանն ասել է. «Ես գիտեմ` մի օր, իհարկե ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու:
Շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան:
Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել»:
Այդ «ուրիշ բան»-ը մեր խորին համոզմամբ վերաբերում է Թումանյանի ազգային փրկչական առաքելությանը, ինչն էլ պատրաստվում եմ ներկայացնել Ագնի յոգա ուսմունքի լույսի ներքո,- նշում է Հրայր Ուլուբաբյանը:
Մուտքն ազատ է:
