Պեդրո Ալմոդովարի "Ջուլյետտա"
"ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոնի "ԱՆԴԵՐԳՐԱՈւՆԴ" ակումբը, ՀՈւՆՎԱՐԻ 31-ին ԺԱՄԸ 20:00-ին կազմակերպում է Պեդրո Ալմոդովարի վերջին՝ "Ջուլյետտա" ֆիլմի դիտումը (2016թ.)՝ թեմատիկ քննարկումով:
Ռեժիսոր՝ Պեդրո Ալմոդովար
Սցենարիստներ՝ Պեդրո Ալմոդովար, Էլիս Մանրո
2016 թվականին ֆիլմը ստացել է "ոսկե արմավենի" մրցանակը Կաննի կինոփառատոնում իսկ Եվրոպական կինոակադեմիան այս ֆիլմին շնորհել է 4 մրցանակ՝ լավագույն ֆիլմ, լավագույն կանացի դերակատարում, լավագույն ռեժիսոր և հանդիսատեսի համակրանք:
Ֆիլմը 2017 թվականին, Բրիտանական ակադեմիայի կողմից արժանացել է "Լավագույն օտարալեզու ֆիլմ" մրցանակին: Նույն թվականին Իսպանիայի կինոմատոգրաֆիկ արվեստի և գիտության ակադեմիայի կողմից շնորհվել է "Գոյա" մրցանակ՝ լավագույն կանացի դերակատարման համար:
Ֆիլմի լեզու՝ ռուսերեն:
Ֆիլմը դիտելու ենք կենտրոնի կինոդահլիճում՝ մեծ էկրանին և բարձրորակ ձայնով:
Ֆիլմի դիտմանը կարող են մասնակցել միայն ակումբի անդամները:
Ակումբի անդամակցության տեղերը սահմանափակ են՝ միայն 20 անդամ և առայժմ ունենք 4 ազատ տեղ:
Մասնակիցներին խնդրվում է ՉՈւՇԱՆԱ՛Լ:
